Falcon 9-ի առաջին աստիճանն անհաջող վայրէջք է կատարել ծովային հարթակի վրա
Աշխարհ
Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից Dragon տիեզերական բեռնատարի հետ մեկնարկած Falcon 9 տանող հրթիռի բազմակի օգտագործման առաջին աստիճանն անհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի հարթակի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել է Space X տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասքը:
Ավելի ուշ Մասքը ճշտել է, որ ծովային հարթակի վրա հրթիռի աստիճանի վայրէջքը եղել է հաջող, բայց այնուհետև այն շրջվել է ավելցուկային կողային արագության պատճառով:
Falcon 9 տանող հրթիռը Միջազգային տիեզերակայանից մեկնարկել էր ապրիլի 15-ին Երևանի ժամանակով ժամը 00:10-ին: Falcon 9-ի թռիչքի ընթացքում թեստավորվել է այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ավտոմատ ռեժիմով պահպանել տանող հրթիռի առաջին աստիճանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ