Օբաման ապրիլի 15-ը հայտարարել է Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 15-ը հայտարարել է նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես՝ Բարաք Օբաման, ԱՄՆ նախագահը, համապատասխան լիազորությունների, որոնք ինձ տրվել են Միացյալ Նահանգների օրենքներով և Սահմանադրությամբ, 2015-ի ապրիլի 15-ը հայտարարում եմ նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագահը բոլոր ամերիկացիներին կոչ է արել «հարգել Լինքոլնի կյանքն ու ժառանգությունը համապատասխան ծրագրերով, արարողություններով ու միջոցառումներով»:
«Ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների նահանգապետերին և նրանց տարածքներին, կառավարության պաշտոնատար անձանց նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օրը իջեցնել դրոշները: Ես նաև բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում այս օրը իջեցնել իրենց տների, գրասենյակների դրոշները»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1861-1865) Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկն է, որը հանդես էր գալիս ստրկության դեմ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ