Վրաստանի նախագահը և ԵԱՀԿ-ի կոմիսարը քննարկել են ազգային փոքրամասնությունների խնդիրները
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գործերի կոմիսար Աստրիդ Տորսը Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են հանրապետության ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Մենք քննարկեցինք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև աշխարհաքաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջև: Արծարծվել են նաև Եվրամիությանն ապագա ինտեգրացման նախագծերը»,- հանդիպումից հետո հայտարարել է Տորսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ