Պուտինը 2014 թվականին վաստակել է 7,654 միլիոն ռուբլի
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին վաստակել է 7,654 միլիոն ռուբլի, մինչդեռ մեկ տարի առաջ պետության ղեկավարի եկամուտը կազմել է 3,6 միլիոն ռուբլի: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետևում է Կրեմլի կայքում զետեղված հայտարարագրից: 2012 թվականին նախագահի վաստակը կազմել է 5,79 միլիոն ռուբլի:
2015 թվականին նախագահի եկամուտները, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն, քանի որ ավելի վաղ նա որոշում է կայացրել 10 տոկոսով կրճատել իր աշխատավարձը:
Նախագահը որպես սեփականություն ունի հողամաս, բնակարան, ավտոտնակ, ինչպես նաև բնակարան և ավտոտնակի տեղ օգտագործման համար: Շարժական գույքի մեջ են մտնում ԳԱԶ Մ-21, Գազ Մ-21-Ռ, «Նիվա» ավտոմոբիլները և «Սկիֆ» ավտոմոբիլային կցանքը: Նա որպես սեփականություն ունի մեկ հողամաս 15 սոտկա մակերեսով, բնակարան՝ 77 քառակուսի մետր մակերեսով և ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նաև, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, պետության ղեկավարի կողմից օգտագործվում է 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան և 18 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի տեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)