Չինաստանը կոչ է արել Դալայ-Լամային հրաժարվել Տիբեթի անկախության մասին պատրանքներից
Աշխարհ
Չինաստանը կոչ է արել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-Լամային «մի կողմ դնել իր պատրանքները» Տիբեթի ապագա ինքնավարության մասին: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Դալայ-լամայի և նրա աջակիցների համար միակ խելամիտ տարբերակը ճանաչելն է, որ Տիբեթը հնագույն ժամանակներից եղել է Չինաստանի մաս, հրաժարվել Չինաստանը բաժանելու պլաններից և դադարել ձգտել Տիբեթի անկախությանը»,- ասված է Չինաստանի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:
Չինաստանի կառավարությունը նշում է, որ Դալայ-Լամայի շուրջ համախմբվող անձինք հետապնդում են Տիբեթի անկախության քաղաքական նպատակներ և ունեն սենտիմենտալ կապվածություն հին թեոկրատական ֆեոդալ կարգին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ