Ադրբեջանցին ծանր վնասվածքներ է ստացել ականի պայթյունից
Աշխարհ
Ադրբեջանի Գյորանբոյի շրջանի Զեյբա գյուղի 21-ամյա բնակիչ Նուրլան Նուղեդին օղլու Քարիմովը ծանր վնասվածքներ է ստացել ականի պայթյունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը:
Ըստ կայքի' միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտ զորքերի շփման գծին մոտ վայրում: Նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյորանբոյի շրջանային հիվանդանոց, որտեղ անդահամատել են նրա ոտքը:
Գյորանբոյի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Էլչին Ջահանգիրովը կայքին տված հարցազրույցում հաստատել է փաստը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ