Կահիրեի հիվանդանոցում առկա աղբյուրները հերքել են Մուբարաքի մահվան լուրը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը բժիշկների կողմից բավարար է գնահատվել: Այդ մասին այսօր հաղորդել են Կահիրեի հիվանդանոցում առկա աղբյուրները, որտեղ երկար ժամանակ է, ինչ գտնվում է պետության նախկին ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրները հերքել են ավելի վաղ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մուբարաքը մահացել է:
«Որոշ ժամանակ առաջ, նախկին նախագահը վատ ինքնազգացողություն ուներ, բայց հիմա նրա վիճակը կայունացել է: Մուբարաքը գտնվում է լավ առողջական վիճակում»,- ասել է աղբյուրը:
Նախկին նախագահի մահվան մասին խոսակցությունները բազմիցս են եղել: Չորեքշաբթի օրն այս չստուգված տեղեկության աղբյուրն է դարձել Twitter-ը, որտեղից հաղորդագրությունները վերահրապարակել է իրանական ՖԱՐՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ