Վատիկանի պաշտոնական կայքը կրկին հաքերային հարձակման է ենթարկվել
Աշխարհ
Վատիկանի պաշտոնական կայքը (Vatican.va) ապրիլի 15-ին կրկին հարձակման է ենթարկվել թուրք ակտիվիստների կողմից: Այս մասին հաքերներն իրենք են տեղեկացրել Twitter-ի միջոցով, հայտնում է El Confidencial-ը:
Այս շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հաքերները հարձակում են գործում Վատիկանի կայքի վրա: Հաքերային հարձակումները հաջորդում են Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի հայտարարություններին, որոնք Սուրբ Աթոռում Թուրքիայի դեսպանն «անընդունելի» էր անվանել:
Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ապրիլի 15-ին հայտարարել է, որ Սուրբ Աթոռը մտադիր չէ բանավեճի մեջ մտնել Թուրքիայի հետ՝ նշելով, որ կսահմանափակվի միայն՝ «նկատի առնելով» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությունները Պապի հասցեին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոմբարդին նշել է, որ Պապի հայտարարությունը հայերի կոտորածների և տեղահանությունների մասին՝ որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», «պարզ է ինչպես ջուրը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ