Ադրբեջանական բանակը ենթասպա է կորցրել
Աշխարհ
Ադրբեջանական բանակը ապրիլի 15-ին կորցրել է հերթական զինծառայողին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ Բիլասուվարի շրջանից զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Հիլալ օղլու Ալիզադեն «հակառակորդի գնդակից սպանվել է առաջնագծի Աղդամի հատվածում»: Շ. Ալիզադեն հուղարկավորվել է Բիլասուվարում: Զինծառայողի հուղարկավորությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ:
«Ազադլըգը» հրապարակել է զինծառայողի հուղարկավորման լուսանկարները:
Սոցիալական ցանցերում այս մասին լուրը տարածվել էր ապրիլի 14-ին: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 66 զինծառայող և ավելի քան 30 վիրավոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ