Կիևում գնդակահարել են Յանուկովիչի զինակիցներից մեկին՝ նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովին
Աշխարհ
Կիևում սպանվել է Ռեգիոնների կուսակցությունից հինգերորդ գումարման (2006-2007 թվականներ) Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով «Ուկրաինսկիե նովոստի»-ին:
Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան Պոդոլսկի շրջանում Կալաշնիկովի տան մուտքում: Նա բարձրացել է ութերորդ հարկ և սպանվել հրազենից արձակված կրակոցով: Կրակոցների աղմուկից դուրս է վազել կինը և կանչել ոստիկանության աշխատակիցների:
Վերջին ժամանակներս Կալաշնիկովին սպառնում էին ֆիզիկական դատաստանով քաղաքական հայացքների համար, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը լայնորեն նշելու կոչի համար:
Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «Դիտավորյալ սպանություն»:
Ավելի վաղ Կալաշնիկովը Եվրամայդանը որակել է «թմրամոլների և մարգինալների» խառնամբոխ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ