Հռոմն առաջիններից մեկը կվերականգնի հարաբերություններն Իրանի հետ. Իտալիայի ԱԳՆ
Աշխարհ
Իտալիան առաջիններից մեկը պատրաստ կլինի վերսկսել համագործակցությունն Իրանի հետ, երբ կվերացվեն Իսլամական Հանրապետության հանդեպ միջազգային պատժամիջոցները: Այդ մասին հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է «Վզգլադը»:
«Իրանը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար, և Իտալիան առաջիններից մեկը կլինի Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնողների թվում»,- ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո «մրցում կսկսվի Թեհրանի հետ արտոնյալ հարաբերություններ հաստատելու համար», և դա «միանգամայն բնական է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ