ԱՄՆ-ում շուկայից հետ է կանչվել մանկական սննդի խմբաքանակը, որում կարող են լինել ապակու բեկորներ
Աշխարհ
Միացյալ Նահանգների Beech-Nut Nutrition ընկերությունն իշխանությունների պահանջով շուկայից հետ է կանչել շուրջ մեկ տոննա ընդհանուր զանգվածով մանկական սննդի խմբաքանակն այն պատճառով, որ դրա մեջ կարող են լինել ապակու բեկորներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են կարգավորող մարմինների ներկայացուցիչները:
Նշվում է, որ սույն որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մանկական սննդի փաթեթվածքներից մեկում ապակու կտոր է գտնվել: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեկ մարդ բերանի խոռոչի կտրված վերք է ստացել:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Beech-Nut Nutrition-ի ներկայացուցիչները, որը գտնվում է Նյու Յորքի նահանգում, հայտնել են, որ հետ է կանչվել մինչև 2016 թվականի դեկտեմբեր պիտանիության ժամկետով սնունդը, որը պատրաստված է հավի մսից և բատատից:
Լուսանկարը՝ wcsh6.com


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ