«ՆԱՏՕ-ի զորավարժությունները «արևելյան թևում» և Արկտիկայում ուղղված են Ռուսաստանի դեմ». Շոյգու
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններն իր «արևելյան թևում» և Արկտիկայի տարածաշրջանում ունեն հակառուսական ուղղվածություն: Այդ մասին միջազգային անվտանգության շուրջ Մոսկվայի 4-րդ համաժողովին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն ձգտում են գրավել աշխարհաքաղաքական տարածքները` հետևողականորեն ավելացնելով ռազմական ներուժը Արևելյան Եվրոպայում, մոտենալով Ռուսաստանի սահմաններին: Նրանց զորավարժությունների աշխարհագրական կենտրոնացումը միայն դաշինքի արևելյան թևն ու Արկտիկայի շրջանն է, ինչը հակառուսական ուղղվածության վկայությունն է», - ասել է Շոյգուն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ