Կիմ Չեն Ընը ֆոտոսեսիայի է մասնակցել քաղաքացիական նոր ինքնաթիռի ստեղծողների հետ
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը նկարվել է գիտնականների, տեխնոլոգների և բանվորների այն մեծ խմբի հետ, որոնք մասնակցել են երկրում առաջին թեթև տիպի քաղաքացիական ինքնաթիռի ստեղծմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Կորեայի աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարի և Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահի խոսքով՝ նրանք «կառուցել են թռչող ապարատ՝ օգտագործելով օդանավի հայրենական սարքավորումներ, և դրանով իսկ մեծ ավանդ են ներդրել ԿԺԴՀ-ն բարգավաճող պետության վերածելու գործում»:
«Երկրում ամուր հիմք է ստեղծված ավիացիոն արդյունաբերության արագ զարգացման համար»,- նշել է Կիմ Չեն Ընը: Նա շնորհավորել է ինքնաթիռն ստեղծողներին, որոնք «փայլուն հաջողության են հասել Կորեայի աշխատանքային կուսակցության ստեղծման 70-րդ տարեդարձի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը՝ EPA


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից