Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հեծանվով է եկել աշխատանքի
Աշխարհ
Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն ապրիլի 16-ին միացել է քաղաքացիների՝ «Աշխատանքի՝ հեծանվով» ակցիային: Ինչպես լրագրողներին պատմել է քաղաքագլուխը, կանգ առնելով Կիևի կենտրոնի Անկախության մայդանում, հեծանվից օգտվելն իրեն հարմար չի եղել, քանի որ քաղաքում պայմաններ չկան այդ փոխադրամիջոցով երթևեկելու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Սակայն, նրա խոսքով՝ արդեն կա ծրագիր, և ամռանն իշխանությունները պլանավորում են հեծանվորդների համար գործարկել երթուղի, որը Տրոեշչինա բնակելի զանգվածից կձգվի մինչև քաղաքի կենտրոն: Քաղաքագլուխը պարզաբանել է, որ երթուղու համար նշագծում է արվելու:
«Պետք է այնպես անել, որ հեծանիվ վարելը հարմարավետ լինի»,-ասել է Կլիչկոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ