«ԵԱՏՄ-ն Թուրքիայի համար ուղիներ կբացի դեպի նոր շուկաներ». Նազարբաև
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միությունը Թուրքիայի բիզնեսի համար հնարավորություններ կբացի նոր շուկաներ մտնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 16-ին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ամփոփելով Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ Աստանայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Ղազախստանը Թուրքիայի միջոցով կարող Է դուրս գալ Եվրոպա և Մերձավոր Արևելք: Եվրասիական տնտեսական միությունը թուրքական բիզնեսի համար ճանապարհ Է բացում դեպի նոր շուկաներ»,-ասել Է Նազարբաևը մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ երկու երկրները համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ կապակցությամբ Ղազախստանի նախագահը թուրքական բիզնեսին հրավիրել Է մասնակցելու «Նուռլի ժոլ» («Ճանապարհ դեպի ապագա») ենթակառուցվածքային զարգացման ծրագրի նախագծերի իրացմանը և հանրապետության արդյունաբերական-ինովացիոն զարգացման նախաձեռնություններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ