Պետդումայի ամենամեծ կարողություն ունեցող պատգամավորը մեկ տարում վաստակել է 995 մլն ռուբլի
Աշխարհ
«Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Անիկեևն եկամուտների ցուցանիշով կրկին առաջատար է դարձել Պետդումայի պատգամավորների շրջանում: 2014 թվականին նա վաստակել է ավելի քան 995 մլն ռուբլի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տվյալները ներկայացված են ՌԴ խորհրդարանի ստորին պալատի կայքում:
Պետդումայի խմբակցությունների ղեկավարների թվում ամենից շատ վաստակել է Վլադիմիր Վասիլևը («Միասնական Ռուսաստան»): Նրա հայտարարագրված եկամտի ընդհանուր գումարը կազմել է 5 մլն 320 հազար 756 ռուբլի:
Խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինի եկամուտն ավելի քան երկու անգամ աճել է 2013 թվականի համեմատությամբ, երբ նրա վաստակած գումարը կազմել է 2,7 մլն ռուբլի: Անցյալ տարվա ընթացքում նա վաստակել է 7,886 միլիոն ռուբլի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ