Ճապոնիայում արագության նոր ռեկորդ է սահմանվել մագնիսական բարձով գնացքի համար՝ ժամում 590 կիլոմետր
Աշխարհ
Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում ապրիլի 16-ին սահմանվել է մագնիսական բարձով գնացքների (մագլև) համար արագության համաշխարհային ռեկորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով JR Tokai երկաթուղային ընկերությանը, 18-կիլոմետրանոց պոլիգոնում կատարված փորձարկումների ընթացքում թեստա յին շարժակազմը հասել է ժամում 590 կիլոմետր արագության:
Ըստ ընկերության հաղորդագրության՝ յոթ վագոնից բաղկացած շարժակազմի առավելագույն արագությունը պահպանվել է 19 վայրկյանի ընթացքում: Ըստ որում JR Tokai-ում նշում են, որ ներկայիս ռեկորդը ճապոնական մագլևի (մագնիսական բարձով գնացքի) հնարավորությունների սահմանը չէ, և մտադիր են մոտ ժամանակներս գնացքի արագությունը հասցնել ժամում մինչև 600 կիլոմետրի:
Նախորդ ռեկորդը Յամանասիի պրեֆեկտուրայի նույն թեստային ուղեգծում սահմանվել է 2003 թվականի դեկտեմբերին և կազմել է ժամում 581 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից