Ողբերգություն ծովում. մուսուլմաններին մեղադրում են քրիստոնյաների սպանության մեջ
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 ներգաղթյալ մուսուլմանների, ովքեր կասկածվում են նավի տախտակամածից 12 քրիստոնյաների ջուրը նետելու մեջ. նավն Իտալիա էր տեղափոխում անօրինական ներգաղթյալների: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ականատեսների խոսքով` նավում վեճ է սկսվել, որի ժամանակ Գանայից և Նիգերիայից քրիստոնյա միգրանտներին ծովն են նետել: Հավանաբար նրանք բոլորը մահացել են:
Իտալիայի իրավապահ մարմինների տվյալներով` ընդհանուր առմամբ փչովի նավակում 105 մարդ է եղել:
Սիցիլիական Պալերմո քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածներին առաջադրվել են կրոնական հողի վրա ծանրացուցիչ հանգամանքներով սպանության մեղադրանքներ:
Մեղադրյալները Գվինեայից, Մալիից, Կոտ դ'Իվուարից և Սենեգալից են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ