Չինաստանում 71-ամյա լրագրողուհուն 7 տարով ազատազրկել են պետական գաղտնիքները հրապարակելու համար
Աշխարհ
Չինաստանի դատարանը 71-ամյա լրագրողուհի Գաո Յուին դատապարտել է 7 տարվա ազատազրկման կողմնակի կայքում Կոմկուսի ներքին փաստաթղթի հրապարակման համար: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ կինն ապօրինաբար օտարերկրացիներին զինել է պետական գաղտնիքներով:
Նշվում է, որ լրագրողուհին համաձայն չէ դատավճռի հետ և ծրագրում է այն բողոքարկել: Կինն իրեն մեղավոր չի համարում` չնայած այն բանին, որ 2014-ի մայիսին խոստովանել է մեղքը պետական հեռուստատեսությամբ: Այնուհետև նա ասել է, որ իրեն ստիպել են դա անել շանտաժի միջոցով` որդու դեմ սպառնալիքներ են հնչեցրել:
Նա մասնագիտական գործունեության համար նախկինում էլ մոտ 7 տարի անցկացրել է բանտում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ