Սիբիրում շուրջ 120 հազար հեկտար անտառ է այրվում
Աշխարհ
Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել է 10 հազարից փոքր-ինչ ավելի հեկտարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ապրիլի 17-ի առավոտվա դրությամբ հինգ տարածաշրջաններում 95 հրդեհ է գործում 118,5 հազար հեկտար տարածքի վրա, հաղորդել է Սիբիրի Ֆեդարալ Օկրուգի անտառտնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Գրեթե բոլոր հրդեհները բաժին են ընկնում Անդրբայկալի երկրամասին, որտեղ այրվում է 114,8 հազար հեկտար անտառ: Բացի դրանից, կրակից տուժում են Բուրիաթիայի (2,9 հազար հեկտար) և Տիվայի (0,65 հազար հեկտար) Հանրապետությունները, Իրկուտսկի մարզը (70 հեկտար) և Կրասնոյարսկի երկրամասը (20 հեկտար):
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ