Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Նալբանդյանը կարծես ոչ թե ինքնիշխան ՀՀ ԱԳ նախարարն է, այլ` Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակից. վերլուծաբան

Արտաքին Քաղաքական

Ապրիլմեկյան իրադարձություններից հետո առաջին անգամ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում խոսեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցազրույցում առաջ բերված պնդումների վերաբերյալ զրուցել է քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ.

-Պարո՛ն Խուրշուդյան, Էդվարդ Նալբանդյանն իր հարցազրույցում կարմիր թելի պես տանում է այն գաղափարը, որ դիվանագիտական կորպուսում Ադրբեջանը ձախողվել է, իսկ Հայաստանը՝ ոչ, սակայն վերլուծական շրջանակներում կա մի պնդում՝ ՀՀ ԱԳՆ-ն մատնված է անգործության: Ի՞նչ կասեք այս մասով, Նալբանդյանն իր հարցազրույցում Ադրբեջանի ձախողման մասին արդյոք հիմնավո՞ր պատճառներ է բերում:

- Բավականին տարօրինակ է, երբ պարոն նախարարը խոսում է Հայաստանի դիվանագիտական հաջողություններից: Հայաստանը հաջողություններ ունեցավ ռազմի դաշտում եւ ոչ երբեք դիվանագիտական: Հակառակը, ռազմի դաշտում ունեցած մեր հաջողությունները թույլ չտվեցին զարգացնել հենց դիվանագետները: Եւ ավելին՝ հերթական անգամ մսխեցին այդ ռազմական հաջողությունները, երբ համաձայնվեցին Մոսկվայի առաջարկին եւ զինադադարի պայմանավորվածություն ձեռքբերեցին առանց ԼՂՀ մասնակցության: Սա ակնհայտ ետնահանջ էր 1994թ.-ի զինադադարից, որի կողմ էր նաեւ Արցախը: Դեռ լավ է, որ որեւէ փստաթուղթ չստորագրեցին, այլապես հայկական կողմերի դիվանագիտական պարտությունը այս վերսկսված պատերազմում կլիներ կատարյալ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Նալբանդյանի այն պնդումը, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, և մենք անվտանգության առումով, այսպես ասած, պետք է հույսներս դնենք ՀԱՊԿ-ի վրա, մինչդեռ նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելն իշխանությունները պնդում էին, որ այդ կառույցը մեր երկրի անվտանգության հարցը կլուծի:

Գիտեք, նախարարի ամբողջ հարցազրույցում կարմիր թելի պես անցնում էր ԵՏՄ-ի եւ Ռուսաստանի քայլերն արդարացնելու միտումը, կարծես թե խոսացողը ոչ թե ինքնիշխան Հայաստանի Հանրապետության արտգործնախարարն է, այլ ՌԴ ԱԳՆ ինչ որ աշխատակից: Երբ լրագրողը նրան հարց է ուղղում այն մասին, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանության շրջանակներում վերջին օրերին հայտարարություններ հնչեցին, որոնցում ակնհայտորեն նկատվում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նույնականացում բովանդակության և խորության առումով, տեսեք թե նա ինչ է պատասխանում. բառացի մեջբերեմ. «Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5-րդ արձանագրությունը», որին ես բավական մանրամասն անդրադարձել եմ մեր հարցազրույցներից մեկի ընթացքում: Այս շարքը կարելի է շարունակել: Գիտեմ, որ մեր հանրային կարծիքում էլ բավական սուր քննարկումների առարկա է դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից համապատասխան զենք է գնում։ Իհարկե, այսպիսի տրամաբանություն կա, կարծիք է հնչում, որ իբրև դա բիզնես է: Չգիտեմ՝ ընդունել, թե չընդունել այդ փաստարկը, բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, դրանք միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի։ Դա գաղտնիք չէ»:

Այսինքն, նախարարին ո՞նց հասկանանք: Որ ոչի՞նչ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, կարեւորն այն է, որ մեզ հետ նա ավելի շատ պայմանագրեր ունի: Կարեւորն այն է, որ Հայաստանը այն աստիճանի է Ռուսաստանին հանձնել իր ինքնիշխանությունը, այնպիսի կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից, որ այժմ անգամ նրա արտգործնախարարը չի համարձակվում բաց տեքստով դժգոհել Կրեմլի բացահայտ հակադաշնակցային պահվածքից: Կամ, երբ լրագրողը նրան փոխանցում է հասարակության դժգոհությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ/ՀԱՊԿ գործընկերների ադրբեջանամետ դիրքորոշումներ արտահայտելու կապակցությամբ նա բավականին անհիմն զուգահեռներ է անցկացնում ԵՄ երկրների հետ, ասելով, թե այնտեղ էլ միշտ չէ, որ անդամ երկրները հայտարարություններ են անում, կամ դիրքորոշումներ են հայտնում, որոնք կարող են դուր գալ այլ անդամ երկրների:

-Ինչքանո՞վ էր տեղին ԵՄ-ի հետ զուգահեռներ անցկացնելը.

Տեղին կլիներ զուգահեռներ անցկացնել ոչ թե ԵՄ, այլ ՆԱՏՕ-ի երկրների հետ, քանի որ հարցը վերաբերում է անվտանգությանը, իսկ այս դաշտում գործում են անվտանգային համակարգերը, եւ Բելառուսն ու Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաեւ ՀԱՊԿ անդամ են: Երկրորդը դուք չեք գտնի որեւէ դեպք, երբ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր, այդ թվում այլ երկրի տարածքը օկուպացրած այնպիսի ագրեսոր երկիր, ինչպիսին է Թուրքիան է, հանկարծ որեւէ այլ, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից, պարբերաբար ռմբահարումների ենթարկվի, ինչպես որ Հայաստանի Տավուշի մարզն է ենթարկվում նման հրետակոծությունների Ադրբեջանի կողմից (եթե անգամ մի կողմ դնենք Արցախը, որը չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից) եւ ՆԱՏՕ-ի անդամ մնացած երկրները ոչ միայն փորձեն չեզոքություն պահպանել, այլեւ անգամ հարձակման թիրախ դարձած իրենց դաշնակցի շահերի դեմ հայտարարություններ (ինչպես դա Բելառուսն արեց), կամ գործողություններ (ինչպես դա Ղազախստանն արեց) անեն: Կամ, եթե ԵԱՏՄ-ն, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է պնդում, տնտեսական, այլ ոչ թե` քաղաքական կառույց է, ապա ինչո՞ւ Երեւանում նախատեսված ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը Նազարբայեվի՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող պնդման արդյունքում տեղափոխվեց Մոսկվա: Եւ նրա «ամենասուր» խոսքը՝ ՀԱՊԿ մեր ուխտադրույժ դաշնակիցների հանդեպ այն է, որ «լինելով ՀԱՊԿ-ի անդամ ՝ այդ երկրները պետք է ավելի համադրված մոտեցում ցուցաբերեն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ»: Դուք ասեք, որ «պետք է»…

Մի խոսքով, ակնհայտ է, որ նման կեցվածքով Հայաստանը չի կարող իր իրավունքների պահանջատերը լինել ուրեէ ՝ դաշնակից թե չեզոք երկրի առջեւ եւ զարմանալի չէ, որ ռազմի դաշտում հայորդի քաջերի արյամբ նվաճված հաղթանակները փոշիացվում են անհասկանալի բայց ոչ հայ ազգային շահեր սպասարկող դիվանագետների եւ իշխանավորների կողմից՝ երկրի դե-ֆակտո նախագահի գլխավորությամբ:

Հարցազրույցը` Նելլի Ավետիսյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված