Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ. Shamshyan
Քաղաքական
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։
Պարզվում է, որ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։
Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու