Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը 

Աբրահամյանի «դարակազմիկ» գյուտը

Վերլուծական

Մայիսի 12-ին կայացած՝ ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել «սենսացիոն» հայտարարությամբ, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական ԶԼՄ-ներում. հայտարարել է երկրում մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ սկսելու մասին:

Այսպիսով՝ ելույթի տեքստից պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանի մոտ մտքի լուսավորության ու խղճի արթնության պահը հասունացել է ճիշտ այն օրերին, երբ Հայաստանը քառօրյա պատերազմի մեջ էր գտնվում ազերիների հետ: Այս դեպքում, սակայն, հարց է ծագում՝ վարչապետ Աբրահամյանը միայն նո՞ր իմացավ, որ Հայաստանում արդեն 25 տարի է, ինչ վխտում է «կոռուպցիա» ու «հովանավորչություն» կոչվող ժանտը, թե՞ միայն օրերս հայտնաբերեց, որ երկրի տնտեսությունը դեռևս անհիշելի ժամանակներից ուղղակի խեղդվում է մենաշնորհների ձեռքին:

Եթե հիշողություններս չի դավաճանում, ու ինչպես վկայում է նույն «Վիքիպեդիան», Հովիկ Աբրահամյանը չափազանց երկար տարիներ է, ինչ մասնիկն է հանդիսանում մեր երկրի չինովնիկական ապարատի ու, ըստ պարզ մարդկային տրամաբանության, պետք է որ առանձնապես խնդիրներ չունենար՝ իրական պատկերացում կազմելու, թե որքան խորն ու համապարփակ բնույթ են կրում ՀՀ-ում իր իսկ վկայակոչած մենաշնորհներն ու կոռուպցիան: Իսկ եթե հանկարծ ինչ-ինչ ազդակների ազդեցության տակ Աբրահամյանը հանկարծ որոշել է մաքրել «ավգյան ախոռներն» ու երկիրը տանել ինքնամաքրման լուսավոր ճանապարհով, ապա խորհուրդ կտայինք այդ նվիրական ձեռնարկը կյանքի կոչել՝ սկսելով իր իսկ անձից. ամեն մի շարքային քաղաքացու է հայտնի, թե իրականում ինչերի տեր է մեր վարչապետն ու, ասենք, ինչեր ունի հարազատ Մխչյանում, շատ լավ գիտի նաև, որ ասենք երկրում ձկնարտադրությունն ու խեցգետնագործությունն այսօր եթե մենաշնորհված է, ապա դրա անմիջական հեղինակը հենց ինքն է, ու նույն իշխանի արտահանմամբ գրեթե բացառապես մեր երկրում զբաղվում են Աբրահամյանին պատկանող կամ նրա անմիջական հովանավորությունը վայելող ընկերությունները…

Բայց եթե Աբրահամյանի մոտ իրապես արթնացել է արդարություն հաստատելու մի անհագուրդ մղում, ապա կցանկանայինք խորհուրդ տալ նրան, որ օրինակ վերցնի նույն Միհրան Պողոսյանից, ով, ներքաշված լինելով օֆշորային աղմկահարույց սկանդալի մեջ, կամք դրսևորեց ու հրաժարվեց սեփական պաշտոնից՝ կամովին հանձնվելով արդարադատությանը: Եթե Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ հանրությունն անկեղծորեն հավատա իր խոսքերի իսկությանը, ապա կոչ կանեինք նրան հրաժարական ներկայացնել վարչապետի պաշտոնից ու չունենալով երկրում համապատասխան օղակների վրա ազդեցություն գործելու որևիցե իրական լծակ՝ սեփական անձը դարձնել քննության առարկա՝ պարզելու համար, թե ժողովրդի շրջանում համառորեն շրջանառվող այն լուրերը, թե հասցրել է տիրանալ երկրի հարստությունների կեսին, ճի՞շտ է, թե՞ պարզագույն հերյուրանանք:

Իհարկե, մենք միայն ուրախ կլինեինք, եթե գոնե հիմա կառավարությունը սթափվեր ու ձեռնարկեր քայլեր, որոնք կարող էին երկիրը ներսից ամրապնդել, սակայն ինչպես մեր բացասական փորձն է մեզ հուշում, չի կարելի բացառել և այն տարբերակը, երբ համապատասխան միջոցառումների իրականացումը դառնում է ոչ թե երկրում իրական փոփոխություններ բերելու ազնիվ մղումից բխած քայլ, այլ՝ մահակ՝ մրցակիցների գլխին՝ է՛լ ավելի խորացնելու երկրում սեփական ազդեցությունը:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Ամենադիտված