Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

Մեր մեղքի չափաբաժինը…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմը հայ հասարակության շրջանում առիթ տվեց որոշակի հակառուսական տրամադրությունների առաջացման, որը, առանց չափազանցության, աննախադեպ ծավալների հասավ հատկապես որոշակի շրջանակների կողմից «կրակին յուղ ավելացնելու» քաղաքականության արդյունքում, ինչը նկատելի էր նաև Մոսկվայում: Բայց եթե հասարակության կողմից որոշակի ադեկվատ արձագանքը կարող է ինչ-որ առումով ի նպաստ գործին լինել, ապա դրա ավելցուկն էլ կարող է առաջ բերել հետևանքներ, որոնց տակից դուրս գալը հետո կարող է շատ դժվար լինել:

Հիմնական քննադատությունը, որ հնչում է, թերևս, այն է, թե ինչո՞ւ Ռուսաստանը պատշաճ կերպով չի կատարել իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ ունեցած պարտավորություններն ու զենք է վաճառել ադրբեջանցիներին՝ առանց պարիտետ պահելու, հետախուզական համապատասխան տվյալներ չի տրամադրել հայկական կողմին և այլն: Ինչ խոսք, սրանք օբյեկտիվ հարցեր են, որոնց Կրեմլը վաղ թե ուշ ստիպված է լինելու հիմնավոր պատասխան հնչեցնել, բայց մեր խորին համոզմամբ՝ ամեն ինչի հիմքում տեսնել բացառապես ռուսական կողմի մեղավորությունն, այնքան էլ ճիշտ չէր լինի. ո՞ւր էին, ի վերջո, մեր դիվանագետները, Ռուսաստանում հայկական համայնքների ղեկավարները, ռուսահայությունն՝ ընդհանրապես, որոնք պետք է հանդիսանային այն կարևորագույն գործոնը, որ կստիպեր Մոսկվային մեզ հետ հաշվի նստել…

Ռուս հայտնի վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը, որը հայտնի է իր հայամետ հայացքներով ու մեկ անգամ չէ, որ սեփական աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ այս կամ այն խնդրի հետ կապված, հայաստանցի լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ մի չափազանց ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որը հնչում է հետևյալ կերպ. «Ես ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չեմ ճանաչում»:

Սա ասում է մի մարդ, որը, ըստ մարդկային առողջ տրամաբանության, պետք է ոչ միայն ճանաչեր ՌԴ-ում նստող մեր դեսպանին, այլև պետք է անձնական մտերմություն ունենար Օլեգ Եսայանի հետ (եթե տեղյակ չեք, ապա ասենք, որ հենց նա է մեր դեսպանը «Երրորդ Հռոմում»՝ Ռուսաստանում):

Հիմա ինչի՞ մասին կարող է սա վկայել, ի՞նչ եք կարծում… Փաստ է, և մեկ անգամ չէ, որ այս մասին ասվել, գրվել ու խոսվել է, որ մեր դիվանագիտությունը ոչ միայն նախաձեռնողական բնույթ չի կրում, այլև նյարդայնացնելու աստիճան պասիվ է՝ ի տարբերություն ասենք նույն ազերիականի, որը, ինչպես պարզվում է, նույն Ռուսաստանում անթիվ անգամներ ավելի ակտիվ է իրեն դրսևորում, քան՝ հայկականը. Բաքուն ջանք, փող, մարդկային ռեսուրսներ չի խնայում՝ ռուսների համակրանքն իր կողմը գրավելու համար, ինչը, ինչպես տեսնում եք, շատ լավ էլ նրան հաջողվում է. հայ-ռուսական հարաբերություններ զարգացնելու փոխարեն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը չգիտես՝ ինչով է զբաղված:

Տեղի հայության միասնական ձայնը հնչեցնելու, մեր համայնքն ինչպես հարկն է ինքնակազմակերպելու, ուժերը կենտրոնացնելու փոխարեն՝ մարդիկ զբաղված են կյանքը վայելելով ու Մոսկվայի խոնավ օդը շնչելով ու արտաշնչելով… Որտե՞ղ էր քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի դեսպանատունը, Նալբանդյանի կաբինետից կա՞ մեկը, ով կկարողանար այս հարցի պատասխանը մեզ տալ… Ի դեպ՝ հնչեցրած պրոբլեմները բացառապես Ռուսաստանով չէ, որ սահմանափակվում են. դրանք վերաբերում են և մեր մյուս դեսպանատներին:

Հայերս միշտ էլ սիրել ենք մեր անհաջողությունների, տապալումների, ունեցած դժվարությունների մեջ մեղադրել բացառապես արտաքին աշխարհին՝ մոռանալով, սակայն, որ որևիցե գերտերության մայրաքաղաքում մեր հորեղբոր տղաները չեն, որ նստած են ղեկավար աթոռներին ու մի ողջ աշխարհ են կառավարում. հարկավոր է նրանց հետ համապատասխան աշխատանք տանել, մոտեցում ցուցաբերել, փաստարկել, որ մեր շահը նաև իրենց շահն է, որ մեզ հետ համագործակցելն ու մեզ աջակցելը կարող է բխել իրենց շահերից ևս: Ամեն բան ինքնահոսի թողնելը նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան՝ թշնամու կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված