Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Էլի ուրան, բայց արդեն ռազմական, էլի ՀՀ քաղաքացիների հետ կապված, էլի Վրաստանում

Վերլուծական

Օրերս տեղեկացրել էինք Թբիլիսիում ուրան-238-ի ապօրինի իրացման փորձի համար Վրաստանի երեք քաղաքացիների հետ միասին Հայաստանի երեք քաղաքացիների' Հայկազ Հովակյանի, Աշոտ Գորոյանի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդու' Միհրան Մովսիսյանի ձերբակալման, կալանավորման մասին: Որքան տեղյակ ենք, պաշտոնապես դեռ չի հայտնվել, թե Վրաստանում հայտնաբերված, առգրավված ուրան-238-ն առնչվում է մեր երկրի միջուկային պաշարների հետ, կամ, ընդհանրապես, Հայաստանից է արտահանվել: Վրաց-հայկական սահմանին, «Սադախլո» սահմանային անցակետում կա հատուկ սարքավորում, որը ռադիոակտիվ նյութերի առկայության դեպքում ահազանգում է, հետևաբար եթե ուրանը Հայաստանից է հանվել, կարող էր հանվել միայն կամ այդ սարքավորման խափանված լինելու, ինչը քիչ հավանական է, կամ կոռուպցիայի հետևանքով, կամ էլ երկաթուղային ճանապարհով:

Սակայն, մի բան արդեն պարզ է. եթե Վրաստանի ազգային անվտանգության ծառայության նշած ուրան-238-ը նույնիսկ Հայաստանից է արտահանվել, ապա այն չէր կարող դուրս հանված լինել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից այն պարզ պատճառով, որ մեր ԱԷԿ-ի միջուկային վառելիքը ուրան-238-ը չէ: Այն օգտագործում է ուրանի այլ իզոտոպ և սկզբունքորեն չի կարող օգտագործել ուրան-238-ը որպես վառելիք, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ բարդ տիպի ռեակտոր, որից ՀԱԷԿ-ն ընդհանրապես չունի:
Այնուամենայնիվ, սա Հայաստանի քաղաքացու կողմից Վրաստանում ուրանի ապօրինի իրացման փորձի առաջին դեպքը չէ, նման դեպք եղել ու բացահայտվել է նաև նախկինում, ընդ որում, այս դեպքում ուրանն արտահանված է եղել հենց Հայաստանից, ավելին' եղել է ոչ թե ռեակտորներում որպես միջուկային վառելիք օգտագործվող ուրան-238, այլ գերհարստացված (89,4 տոկոս) ուրան-235, այսինքն' ռազմական ուրան, որը միանգամայն պիտանի է միջուկային զենքի պատրաստման համար:

Արտահանողներից մեկը եղել է նախկին գործարար, ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը (պաշտոնական տեղեկատվության մեջ նրա անունը գրված է Սումբատ), որը, ինչպես ժամանակին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, այդ ուրանը Հայաստանից Վրաստան է տարել 60-ամյա ֆիզիկոս, ՀՀ քաղաքացի Հրանտ Օհանյանի հետ, որը 1975-95 թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնում: Նրանց առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը 2010 թե 2011թ. հայտնել էր նաև, որ Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը սահմանային հսկիչ սարքի կողմից չնկատվելու նպատակով կապարե թիթեղներով պատված «Մալբորո» ծխախոտի տուփով 17 գրամ գերհարստացված ուրանը Երևան-Թբիլիսի գնացքով փոխադրել են Թբիլիսի' ցանկանալով վաճառել մի անձնավորության, ով ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ», մինչդեռ իրականում եղել է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալ: Այն պահին, երբ Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը Թբիլիսիի հյուրանոցներից մեկում հիշյալ «գնորդին», իբրև նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, սենյակ են ներխուժել իրավապահները և նրանց ձերբակալել:

Սմբատ Տոնոյանը, դարձյալ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ժամանակին զբաղվել է բիզնեսով, սակայն իր ձեռք բերած գումարները խաղատներում քամուն է տվել, իսկ նրա որդին'Սամվել Տոնոյանը, այն ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներից էր:

Վրաստանում նախաքննության ընթացքում Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը հայտնել էին, որ գերհարստացված ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից: Այս ցուցմունքի հիման վրա էլ, ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցները համագործակցելով իրենց վրաց գործընկերների հետ, 2010թ. ապրիլին Գ. Դադայանին ձերբակալել են, նրա տվյալ արարքի հետ կապված քրեական գործը, ի վերջո, հայտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Այս պատմության հետ կապված ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի 2011թ. հրապարակման, Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը Վրաստանում դատապարտվել են համապատասխանաբար 13 և 14 տարվա ազատազրկման: Այսինքն' նրանք հիմա Վրաստանում դեռ պետք է շարունակեին իրենց պատիժը կրել կամ էքստրադացիայի կարգով պետք է հանձնված լինեին Հայաստանին, որպեսզի պատժի մնացած մասը կրեին այստեղ: Սակայն, ինչպես պարզվում է, այս դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը Հայաստանում ավարտվել է ընդամենը ամիսներ առաջ, այն ՀՀ գլխավոր դատախազությունից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է փոխանցվել 02.03.2016թ.-ին, դատական վերջին նիստը եղել է մայիսի 19-ին, առաջիկա նիստն էլ նշանակված է մայիսի 25-ին: Թե ինչ է կատարվել արանքում, դեռ անհասկանալի է ու պետք է պարզել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Սումբատ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ, Վրաստանի քաղաքացի Զազա Կվիրիկաձեից ստանալով առաջարկ՝ Վրաստանում գերհարստացված ուրան իրացնելու և այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու վերաբերյալ, ի կատարումն ձեռք բերված հանցավոր համաձայնության, այդ գործում համագործակցություն է առաջարկել իր ծանոթ՝ Հրանտ Օհանյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն, Ս. Տոնոյանը Հ. Օհանյանին հանձնարարել է ռադիոակտիվ նյութը հայթայթելու համար դիմել ուրանի մաքսանենգության գործով մի քանի տարի առաջ դատապարտված, բայց այդ ժամանակ արդեն ազատության մեջ գտնվող Գարիկ Դադայանին: Դրանից հետո, համաձայն քր. գործի նյութերի, Հ. Օհանյանը հեռախոսազանգով կապվել և պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայում գտնվող Գ. Դադայանի հետ՝ Երևան վերադառնալու և ռադիոակտիվ նյութն իրենց տրամադրելու վերաբերյալ: Ս. Տոնոյանն այդ նպատակով, Դադայանի պահանջով, իր անունից բանկային փոխանցումով վերջինիս է ուղարկել 1000 ԱՄՆ դոլար, որից հետո Հ. Օհանյանը, 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երևան Ժամանած Գ. Դադայանին, նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ քաշով գերհարստացված ուրան՝ ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով: Այնուհետև, քր. գործի նյութերի համաձայն, Ս. Տոնոյանը, Հ. Օհանյանի հետ միասին, 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Թբիլիսի և նույն օրը փորձել իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Թե դատն ինչու է Տավուշի մարզի հիշյալ դատարանում ընթանում, մեզ դեռ հայտնի չէ (համենայն դեպս, այստեղ Երևանից դժվար թե լրագրողներ լինեն), բայց պաշտոնական տեղեկատվության մեջ ոչինչ չի նշված տվյալ քր. գործով Հրանտ Օհանյանին մեղադրանք առաջադրած լինելու մասին, իսկ Ս. Տոնոյանին էլ, չնայած ՀՀ քրեական օրենսգրքում ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար համապատասխան հոդվածի (233) առկայությանը, մեղադրանքն առաջադրված է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի («Մաքսանենգությունը») 2-րդ մասի հատկանիշով, որով նախատեսված է ազատազրկում 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված