ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան Մոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան 

Ա՛յ սենց են անում, էլի, որ մարդ հիասթափվում է…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, Հայաստանում կարևորագույն խնդիր է շարունակում մնալ բարձրագույն կրթության մատչելիության հարցը: Չնայած այն հանգամանքին, որ ոլորտի պատասխանատու չինովնիկներն առիթը բաց չեն թողնում՝ հայտարարելու, թե արվում է հնարավոր ամեն բան' հայաստանյան բուհերն եվրոպական ստանդարտների մոտեցնելու, կրթության որակն էականորեն բարելավելու համար, փաստը մնում է փաստ, որ մեր երկրի բուհական համակարգը դեռևս շատ հեռու է եվրոպական մակարդակից, իսկ վերջին տարիներին այստեղ կատարված նորամուծություններն էլ հիմնականում կրել են ձևական բնույթ: 

Բայց որևիցե խնդիր այնքան սուր չէ արտահայտված մեզանում, որքան բարձրագույն կրթության հանրամատչելիության պրոբլեմը, որը, սակայն, դատելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գործունեության հիմնական տրամաբանությունից, տեսանելի ապագայում շարունակելու է ոչ միայն չլուծված մնալ, այլև՝ է՛լ ավելի սրվել. նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերի հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձերը կբարձրանան. աճը կկազմի առնվազն 30-50 հազար դրամ: Երևանի պետական համալսարանում, օրինակ, սերվիս մասնագիտության վարձաչափը կավելանա 32, տնտեսագիտություն մասնագիտության դեպքում՝ 40, իսկ ահա իրավաբանականում՝ 56 հազար դրամով:

Գաղտնիք չէ, որ նեկրայումս մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մասի համար, ի տարբերություն քիչ, թե շատ նորմալ երկրների, շատ ու շատ բարիքներ շարունակում են անմատչելի մնալ. մարդկանց բացարձակ մեծամասնությունը ստիպված է բավարարվել տարրական պահանջմունքները բավարարելով: Կրթության իրավունքը, սակայն, որ մտնում է մնարդու հիմնական իրավունքների ու պահանջմունքների ցանկում, մեր երկրի համար պարզապես ինչ-որ շքեղություն չէ, այլ՝ կենսական անհրաժեշտություն, որի ռազմավարական նշանակությունը ոչ մի կերպ չես թերագնահատի. լինելով բնական և այլ ռեսուրսներից գրեթե լիովին զուրկ երկիր՝ Հայաստանի համար մարդկային կապիտալն ունի շատ ավելի կարևոր նշանակություն, քան՝ ասենք Ռուսաստանի համար ունեցած բնական հարստությունները:

Հայաստանի ապագան, վաղվա օրը բառացիորեն կախված է լինելու այն սերնդից, որին այժմ փորձ է արվում զրկել կրթության իրավունքից: Ու հիմա, փաստորեն, ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ Մկրտչյանի թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ փորձ է կատարվում մեր երեխաներին՝ վաղվա մեր սերնդին զրկելու ապագայից, վերածելու Հայաստանը բացառապես տաքսիստների ու վաճառող-կոնսուլտանտների երկրի, ուր ուսում ստանալը պետք է լինի ընտրյալների՝ հարուստների զավակների մենաշնորհը՝ վերածվելով բացառապես էլիտաների համար նախատեսված զվարճանքի:

Հետաքրքրիր է, երբ համապատասխան կաբինետում համապատասխան նախարարը որոշում էր կայացնում՝ ուսման վարձավճարները սեպտեմբերից թանկացնելու մասին, մի՞թե չէր գիտակցում, որ մեր պես սոցիալապես անապահով երկրում ուսման վճարի նույնիսկ մեկ դրամով թանկացումը կարող է շատ ավելի խորն ու հեռուն գնացող հետևանքներ ունենալ, քան առաջին հայացքից ոմանց կարող է թվալ: Ո՞ւմ են պետք բուհերն, եթե դրանք պետք է դառնան ընդամենը էլիտարների զավակների հավաքատեղի, ո՞ւմ է պետք այն նախարարությունը, որի ողջ ուշադրությունը կենտրոնացած է մեկ բանի վրա՝ բոլոր հնարավոր մեթոդներով փող աշխատելու:

Երկու կարծիք լինել չի կարղ՝ որքան էլ հայաստանյան կրթության որակը բարձրանա, որքան էլ այն համապատասխանի եվրոպական ստանդարտներին (հասկանալի է,որ դեռևս այդ մակարդակից տասնամյակներով հեռու ենք), քանի դեռ Հայաստանում կրթությունը թանկ արժե, քանի դեռ պետությունը գործուն մեխանիզմներ չի մշակել՝ այն հանրային ամենալայն շերտերին հասանելի դարձնելու համար, սին է ամեն բան,ամեն ջանք ու թափած քրտինք: Ուրեմն' թո՛ղ Մկրտչյանը նախ մտածի այս խնդիրների մասին ու նոր միայն՝ դպրոցական հանդերձանքի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված