Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Չեմ ուզում ենթադրել, թե ՀՀ իշխանավորներից ոմանք կապ ունեն թմրաբիզնեսի համաշխարհային առաջնորդների հետ, բայց ընդունված որոշումը կոպիտ սխալ է

Վերլուծական

Հայաստանի կառավարության որոշումը թմրաբիզնեսով զբաղվողների համար երկնքից ընկած նվերի պես մի բան եղավ:
Հայաստան Իրանից հանցավոր ճանապարհով թմրամիջոցներ բերելու դեպքերի քանակի և թմրամիջոցների զանգվածի առաջիկա աճը, գոյություն ունեցող իրողությունները հաշվի առնելու պարագայում, միանգամայն տրամաբանական ու սպասելի է:

Ինչպես արդեն նշել եմ այս թեմայով նախորդ հրապարակման մեջ, ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել մեր երկրի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնքելու առաջարկությունը, որին կցված է համաձայնագրի նախագիծը, ս. թ. մայիսի 28-ին ՀՀ կառավարության համաձայնեցմանն է ներկայացվել արտաքին գործերի նախարարության կողմից:

Համաձայնագրով, որը մոտ մեկ շաբաթ առաջ մտել է ուժի մեջ, Իրանի քաղաքացիներն առանց ՀՀ մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել Հայաստան (նրանցից այլևս վիզա չի պահանջվում), տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել ՀՀ տարածքում' առավելագույնը 90 օր ժամկետով' 180 օրվա ընթացքում: Նույն իրավունքները ստացել են նաև Իրան մեկնող ՀՀ քաղաքացիները:

Համաձայնագիրն, անշուշտ, ունի նաև իր դրական կողմերը, սակայն նրանից բխող ռիսկերը, վտանգներն ավելի գերակշռող են, և հենց դրանք հաշվի առնելով էլ, ՀՀ կառավարությունը չպետք է իր համաձայնությունը տար համաձայնագրի կնքման առաջարկությանը, առավել ևս` մեր հանրապետության օրենսդրության կոպիտ խախտմամբ:

Հիմա անդրադառնամ այն հարցին, թե առաջիկայում ինչու է սպասվում Իրանից այստեղ հանցավոր ճանապարհով թմրամիջոցներ բերելու դեպքերի քանակի և թմրամիջոցների զանգվածի աճ: Նույնիսկ մուտքի արտոնագիր ունենալու պահանջի պարագայում, երբ Հայաստան Իրանի քաղաքացիների մուտքն այս կամ այն չափով սահմանափակվում էր (ենթադրելի է, որ բոլոր դիմողներին չէ, որ մուտքի արտոնագիր է տրվել), համենայն դեպս, ՀՀ համապատասխան մարմինները մուտքի արտոնագրի հայտի ստացումից հետո, արտոնագրի տրամադրումից առաջ հետաքրքրվել են, թե ով է տվյալ անձը, այնուհանդերձ, Իրանից Հայաստան թմրամիջոցների բավական մեծ հոսք է արձանագրվել, չարձանագրվածի մասին էլ չեմ խոսում: Այժմ երբ Հայաստան գալու համար Իրանի քաղաքացիներից մուտքի արտոնագիր չի պահանջվում, ցանկացած մեկը, թեկուզ նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատված, հանգիստ, անարգել, իր ուզած օրն ու ժամին կարող է գալ Հայաստան, մեր երկիր թմրամիջոցների անօրինական տեղափոխման ռիսկը մեծանում է: Սպասելի է, է, որ մեր երկիր թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման դեպքերի քանակը և հանցավոր ճանապարհով տեղափոխված թմրամիջոցների զանգվածն էլ կավելանա, այլ խնդիր է, թե դրանց որ մասը կհայտնաբերվի ՀՀ իրավապահների կողմից:

Նախկինում հանցավոր հակումներ և Հայաստանում թմրամիջոցներ իրացնելու կամ Հայաստանով թմրամիջոցներ տարանցելու գայթակղությունն ունեցող Իրանի քաղաքացիների մի մասը ձեռնպահ էր մնում իր այդ մտադրությունն իրականություն դարձնելուց՝ շատ լավ իմանալով, որ ՀՀ մուտք գործելու համար պետք է դիմել արտոնագիր ստանալու համար: Իսկ դա արդեն նշանակում է հայտնվել ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության տիրույթում, նաև՝ ԱԱԾ-ի, որը Իրանի շատուշատ քաղաքացիների համար հոգեբանական առումով դեռ ԿԳԲ է… Սակայն այժմ մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման հետ վերացել կամ վերանալու է նաև նշված հոգեբանական արգելքը, վախը: Դա ունենալու է իր հետևանքը. անօրինական ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերած Իրանի շատ քաղաքացիներ (բախտախնդիրներ, հանցավոր տարրեր) փորձելու են գալ այստեղ՝ Հայաստանում Իրանից ավելի բարձր գնով վաճառելու համար իրենց հետ բերելով, փորձելով անցկացնել և բազմաթիվ դեպքերում անցկացնելով տարբեր տեսակի ու քաշի թմրամիջոցներ:

Խնդիրը վերը նշվածից բացի, նաև այն է, որ մուտքի արտոնագրի պահանջի վերացմամբ ավելանալու է ՀՀ մուտք գործող Իրանի քաղաքացիների թվաքանակը, իսկ ծանրաբեռնվածության աճի պարագայում մաքսային ծառայությունը դժվար թե կարողանա նույն զգոնությամբ, ուշադրությամբ աշխատել, ինչ նախկինում: Ավելին. նշված ծառայության զգոնությունը, ուշադրությունը նախկինում էլ, դատելով թմրամիջոցները մաքսային սահմանից անցկացնելու ոչ սակավաթիվ փաստերից, բավարար չի եղել, իսկ առաջիկայում ծանրաբեռնվածության աճից հետո առավել ևս բավարար չի լինելու, այսինքն՝ ավելանալու են Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ մաքսակետերով թմրամիջոցներ անցկացնելու դեպքերը:

Մի պահ ենթադրենք, մեր մաքսավորների զգոնությունը, ուշադրությունը ծանրաբեռնվածության աճի պատճառով բնավ չի նվազելու: Ուղղակի մի պարզ հաշվարկ կատարենք. եթե նախկինում 1 տարվա ընթացքում Հայաստան է եկել Իրանի, ասենք, 150 000 քաղաքացի և նրանցից, օրինակ, յուրաքանչյուր 1000-ին բաժին է ընկել մեր մաքսակետերով թմրամիջոց անցկացնելու 1 բացահայտված դեպք (նշված թվերը պայմանական են), ապա առաջիկայում, երբ գա, ասենք, 300 000 քաղաքացի, իսկ մաքսակետերում ծանրաբեռնվածության պատճառով զգոնությունը, հսկողությունը չվատանա, նույնը մնա, ապա տրամաբանական է, որ մաքսակետերով թմրամիջոցների մաքսանենգ անցկացման դեպքերի քանակը կրկնապատկվելու կամ մոտավորապես կրկնապատկվելու է՝ նախկին 150-ից հասնելով տարեկան 300-ի:

Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եմ հանդես գալիս հենց Իրանի քաղաքացիներից մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու դեմ՝ այն դեպքում, երբ կան մի շարք երկրներ, որոնց քաղաքացիներին ավելի վաղ իրավունք է տրվել առանց մուտքի արտոնագրի այցելելու Հայաստան: Այլ կերպ ասած, նույն տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում, ՀՀ թմրամիջոցների անօրինական տեղափոխումը հնարավորինս կանխելու նպատակով պետք է բոլոր երկրների նկատմամբ անխտիր կիրառենք վիզային սահմանափակումներ: Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիները վաղուց առանց մուտքի արտոնագրի այցելում են ՀՀ, և երբևիցե հարց չի բարձրացվել, թե ինչու նրանց այցելության համար մուտքի արտոնագիր չի պահանջվում:

Փորձեմ բացատրել, պատասխանել վերոնշյալ հարցին. երկրները, որոնց քաղաքացիները գալիս են Հայաստան, վերջիններիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ բերելու առումով ռիսկայնության բոլորովին տարբեր աստիճաններ ունեն, ինչը պարզ է դառնում արձանագրված դեպքերի առկա վիճակագրությունից: Հենց նույն Ռուսաստանի և Իրանի քաղաքացիների կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ բերելու դեպքերի քանակը ու բերված թմրամիջոցների զանգվածները, հետևաբար նաև այդ երկրների ռիսկայնության աստիճանները բոլորովին տարբեր են: Իրանը, ինչպես վիճակագրությունն է վկայում, այդ առումով առավել ռիսկային պետությունների խմբում է գտնվում:

Առավել բարձր ռիսկային խմբում գտնվող երկրներից է նաև Աֆղանստանը: Դեռ 2010թ., ՄԱԿ-ի տվյալներով, Աֆղանստանում արտադրվում է աշխարհում օփիումից ստացվող ողջ հերոինի 90 տոկոսը, Աֆղանստանն առաջատար է նաև հաշիշի արտադրությամբ՝ ամեն տարի միջազգային սև շուկա մատակարարելով կանեփից ստացվող այս թմրանյութի 1,5-3,5 հազար տոննա։ Ընդգծեմ, որ ըստ ՄԱԿ-ի թրմամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարի, Աֆղանստանում արտադրվող հերոինն ու այլ թմրամիջոցներն իրացվում են երեք հիմնական երթուղիներով, որոնցից հիմնականը, որով տեղափոխվում է աֆղանական ծագման թմրամիջոցների մոտ 40 տոկոսը, գնում է հենց Իրանով: Վերջին տարիներին այս վիճակագրության մեջ էական փոփոխություն չի կատարվել, Իրանը մնում է առավել բարձր ռիսկի երկրների խմբում:
Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ Իրանում թմրամիջոցների գործածումը շատ խստորեն է պատժվում, քան Հայաստանում, Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում, Իրանում թմրամիջոցների գործածման դեմ շատ խիստ պայքար է ծավալվում, ներառյալ՝ քարոզչության բաղադրիչը, և վերը նշվածի հետևանքով Աֆղանստանից Իրան տեղափոխված թմրամիջոցների հիմնական մասը տեղում չի սպառվում, արտահանվում է Հայաստան և այլ երկրներ, ինչպես նաև այդ պետությունների տարածքով' ուրիշ երկրներ:

Կարծում եմ, արդեն հասկանալի է, թե որքան մեծ է Իրանի քաղաքացիների՝ ՀՀ այցելությունների համար մուտքի արտոնագիր չպահանջելուց բխող վտանգը, հետևաբար և ՀՀ կառավարության թույլ տված սխալը, որով վերացվել է Իրանի քաղաքացիներից մուտքի արտոնագրերի պահանջը: Չեմ ուզում ենթադրել, թե ՀՀ իշխանավորներից ոմանք կապ ունեն թմրաբիզնեսի համաշխարհային առաջնորդների հետ, ու նշված համաձայնագրով ու կառավարության որոշմամբ սպասարկել են նրանց և իրենց շահերը: Հավանաբար առաջնորդվել են Իրանից զբոսաշրջիկների հոսքը խթանելու, մեծացնելու և այստեղ նրանց կողմից ծախսվող գումարների մի մասով մեր խնձռոտ բյուջեն լցնելու ցանկությամբ՝ անտեսելով, սակայն, այն մեծ վտանգը, որի առկայության պարագայում դա չէր կարելի անել:

Առաջիկա հրապարակումներից մեկով կներկայացնեմ որոշակի փաստեր՝ Իրանի քաղաքացիների կողմից նույնիսկ վիզային ռեժիմի առկայության պայմաններում մեր երկիր թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման՝ մաքսային հսկողությամբ բացահայտված, ինչպես նաև չբացահայտված դեպքերի վերաբերյալ: Այդ դեպքերը բազմաթիվ են, ուղղակի չափազանց շատ՝ մեր երկրի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, հետևաբար և անհանգստության ու տագնապի տեղիք տվող: Այդ դեպքերի առկայության պայմաններում ՀՀ կառավարության հիշյալ որոշման ընդունումն ուղղակի անթույլատրելի էր:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված