Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Ժողովրդին ամեն օր թունավորում են, կառավարությունը, պետական համապատասխան մարմինները դեռ աչք են փակում այս ամենի վրա

Հայաստան

Վերջերս համապատասխան հրապարակումներով բարձրացրել ենք համեմատաբար էժանագին գազավորված ըմպելիքներում և տարբեր սննդամթերքներում, նաև ծամոններում պարունակվող ասպարտամի (շաքարի փոխարինիչ) վտանգավորության խնդիրը:
Այսօր «Հայելի» ակումբում հանդես գալով լրագրողների առջև, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի սպառողների ասոցիացիայի փորձագետ, Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար, Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ասպարտամը ցելսիուսի արդեն 30 աստիճանի դեպքում տրոհվում է մի շարք թունավոր նյութերի, մասնավորապես` մեթանոլի, մրջնաթթվի, ֆենիլալանինի և ֆորմալդեհիդի, որոնցից հատկապես վերջինը խիստ վտանգավոր է, քաղցկեղածին, գազավորված ըմպելիքներում, բոլոր տեսակի սննդամթերքներում դրա օգտագործումը, անկախ չափաքանակից, ՀՀ օրենսդրությամբ արգելված է:

«Ես չեմ տեսել գազավորված ըմպելիք արտադրող որևիցե ձեռնարկություն, որն իր սառնարանն ունենա, ասպարտամ պարունակող բոլոր ըմպելիքները, բացի «Կոկա կոլայից», որի «լայթս» արտադրատեսակում ասպարտամ է օգտագործվում, մյուսների արտադրատեսակները դրսում են պահվում»,- ասաց Լևոն Աճեմյանը, միաժամանակ ընդգծելով այն իրողությունը, թե որքան է հիմա դրսում ջերմաստիճանը: Երևանում այս օրերին ջերմաստիճանը հասնում է մոտ 40-ի:

Նկատի ունենանք, որ խանութներից շատերն աշխատում են առանց օդորակիչի, և նրանց բոլորի ներսում ջերմաստիճանը 30 աստիճանը գերազանցում է` առավել ևս, եթե խանութներն աշխատում են դռները բաց վիճակում, իսկ խանութների մեծամասնությունն աշխատում է հենց դռները բաց վիճակում, ինչը նշանակում է, որ ներսի և դրսի ջերմաստիճաններն իրարից շատ չեն տարբերվում, ներսում էլ ջերմաստիճանը մոտենում է 40-ին: Սա նշանակում է, որ «Հայկոլա» և գրեթե բոլոր մյուս գազավորված ըմպելիքները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ քաղցրացված են ասպարտամով, վերջինիս` թունավոր նյութերի տրոհվելու հետևանքով դառնում են մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր կամ խիստ վտանգավոր` կախված նրանից, թե մարդը նշված ըմպելիքներից օրվա կամ ամսվա ընթացքում որքան է օգտագործում, օգտագործողը մեծահասա՞կ է, թե երեխա (երեխաների դեպքում վտանգն ավելի է մեծանում): Իսկ արդյոք քի՞չ ենք օգտագործում… Արդյոք երեխաները չե՞ն օգտագործում, կամ առավելապես նրա՞նք չեն զովացուցիչ ըմպելիքներ օգտագործողները…

Հայաստանում խնդիրը նաև հենց այն է, որ ուրախության ու տխրության տարբեր առիթներով սեղանի շուրջ մեզանից շատերն ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքներն օգտագործում են աննորմալ չափաքանակներով, նստում են ժամերով ու ոչ թե 1-2 բաժակ են խմում, այլ 6-7 բաժակ, մի ամբողջ շիշ, ոմանք դրանից էլ ավելի: Ընդ որում, խմում են ոչ միայն այդպիսի առիթից առիթ, այլև առանց առիթների, ուղղակի շոգ եղանակին, ոմանք նույնիսկ ամեն օր կամ գրեթե ամեն օր: Ավելին. մեր երկրի բնակչության հիմնական մասը սոցիալապես անապահով վիճակում է գտնվում, այդ հանգամանքով պայմանավորված, սպառողների հիմնական մասը գնում, օգտագործում է ոչ թե լիտրը 300-380 դրամ գնով վաճառվող, շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, այլ մոտ 200 դրամով վաճառվող, ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքներ: Այս ամենը չի կարող իր հետևանքները չունենալ, գնացեք հիվանդանոցներ, տեսեք մարդկանց հերթերը…

Առավել մեծ վտանգի են ենթակա երեխաները, որոնց մարմնի քաշն էապես զիջում է մեծահասակների մարմնի քաշին, մինչդեռ առավելապես հենց նրանք են գազավորված ըմպելիքների սիրահարները: Ասպարտամի այն առավելագույն չափաքանակը, որը եվրոպական երկրներում թույլատրելի է համարվում (իհարկե, դրանք պարունակող ըմպելիքների, սննդամթերքների պահպանման ջերմաստիճանային պայմանների չխախտման պարագայում), վերաբերում է 70 կգ քաշ ունեցող մարդուն, մինչդեռ երեխաների քաշն էապես զիջում է դրան: Շատ երեխաներ գնում են դպրոց, դպրոցի մոտակա խանութից կամ կրպակից վերցնում 250 միլիլիտրանոց կամ կես լիտրանոց գազավորված ըմպելիքի մի շիշ, մինչև դասերից տուն գալը, խմում այն ամեն օր կամ գրեթե ամեն օր, հատկապես երբ դրսում շոգ է, իսկ շոգ է լինում նաև սեպտեմբերին:

«Արդեն 30 աստիճանի տակ այդ պրոցեսը գնում է,- ասաց բանախոսը:- Հիմա դուք պատկերացրեք` 30 աստիճանի տակ ինքը ֆորմալդեհիդի, մեթանոլի, մրջնաթթվի, ֆենիլալանինի տրոհվեց` պլյուս դրան այն մոնոմերները, որ կարող են այդ ջերմաստիճանի դեպքում պոլիմերներից (գազավորված ըմպելիքների տարաներից.-ծ.հ.) անցնել այդ ըմպելիքների մեջ: Խնդիրն այստեղ շատ խորքային է»:

Ըստ Լ. Աճեմյանի, վտանգված է ասպարտամ պարունակող ըմպելիքներ, սննդամթերքներ պարբերաբար օգտագործողների առողջությունը, ապա նշեց, որ Հայաստանում պարբերաբար օգտագործողներ կան, հատկապես ֆասֆուդի հետ շատ են օգտագործում այդ ըմպելիքները:

Եթե նույնիսկ խախտված չեն ասպարտամ պարունակող գազավորված ըմպելիքների պահպանման ջերմաստիճանային պայմանները, ապա մամուլի ակումբի հյուրերից «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա» գիտագործնական հանդեսի գործադիր խմբագիր Գոհար Ջրբաշյանի հավաստմամբ, միևնույն է, այդ ըմպելիքները վտանգավոր են, քանի որ դրանցում պարունակվող ասպարտամը մարդու աղիքային բակտերիաների գործունեության արդյունքում փոխարկվում են թունավոր, քաղցկեղածին ֆորմալդեհիդի:

«Մենք ունենք վտանգ, որն ասպարտամն է, և ունենք ռիսկը,- ասաց բանախոսներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:- Եվրոպական միության լիազոր մարմինը ոչ թե ասում է, որ վտանգ չկա, այլ ասում է` եվրոպական սպառումները չեն գերազանցում թույլատրելի շեմերը: Ես ինքս վերջին 4 տարիների ընթացքում եվրոպական սպառող եմ եղել, և օրինակ բերեմ Եվրոպական միության անդամ երկրները, որտեղ դուք չեք տեսնի այդ քանակության գազավորված ըմպելիքներ սպառող ազգաբնակչություն, որովհետև եվրոպական երկրների մեծ մասում իրենք օգտագործում են թարմ քամած հյութեր, նեկտարներ, բնական հյութեր: Հիմա եթե ընտրանք վերցնենք մեր այս խումբը, որ այստեղ նստած ենք, լինի կամայական հայկական միջոցառում, տոնակատարություն, լինի հարսանիք, լինի ծնունդ, լինի կնունք, մեր սեղաններից անպակաս են զովացուցիչ, գազավորված ըմպելիքները: Երբ մենք խոսում ենք թունաբանական շեմերից, ռիսկի գնահատումից, կարևոր են այն մթերքները, որոնք ոչ միայն լայն սպառում ունեն, այլև երկարատև, այսինքն` հաճախակի օգտագործվում են: Հայ հասարակությանն ինչքան բացատրում ես, որ, անկախ ասպարտամից, արդեն կարբոնացված, գազավորված ըմպելիքներն իրենք օգտակար չեն, մեր հասարակությունը, գիտեք, շատ պահպանողական է և օգտագործում է»:

Դավիթ Պիպոյանի հավաստմամբ, Եվրոպայում ասպարտամի առավելագույն թույլատրելի մակարդակը 40 միլիգրամ է 70 կգ քաշ ունեցող մարդու համար (նկատի է առնված օրվա ընթացքում ըմպելիքների ու տարբեր սննդամթերքների միջոցով մարդու ընդունած ասպարտամի գումարային, ընդհանուր առավելագույն չափաքանակը): 70 կգ-ի վրա բաժանելով 40 միլիգրամը, կստանանք մարդու քաշի 1 կգ-ի հաշվով Եվրոպայում թույլատրելի համարված ասպարտամի առավելագույն չափաքանակը: Որպեսզի կարողանանք հասկանալ, թե Հայաստանում մարդն օրական գազավորված ըմպելիքների, ասպարտամ պարունակող ծամոնների, տարբեր սննդամթերքների միջոցով ասպարտանի ինչ չափաքանակ է ընդունում, պետք է համապատասխան հետազոտություն կատարենք, այսինքն' ռիսկի գնահատում, մինչդեռ…

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը,- շարունակեց Դավիթ Պիպոյանը,- ուղիղ 2 տարի է, ռիսկի գնահատման լիազոր մարմին չի նշանակել, այսինքն' օրենքն ընդունել ենք, բայց այսօր լիազոր մարմին չունենք: Ուղիղ 2 տարի է, խնդիրը քննարկվում է… Ցավոք, սննդամթերքի անվտանգությունն այսօր մեր երկրում դարձել է այնքան ոչ կարևոր բան, որքան կարող է լինել, օրինակ, ռաբիզ երգող երգիչների խնդիրը, այսինքն` իրենք բերվել, դրվել են մի մակարդակի վրա, գիտական գնահատումները չեն իրականացվում, չափումները չեն իրականացվում»:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված