Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ալեքսանյան՝ «բա-րե-րար»…

Վերլուծական

Այն, որ մեզանում «բարեգործություն» կոչվածը վաղուց դադարել է պարզ երևույթ լինելուց ու վերածվել որոշների անձը «PR»-ի ենթարկելու հարմար գործիքի, ամենևին էլ նորություն չէ: Իհարկե, ասել, թե մարդկանցից փառք փնտրելու արատավոր պրակտիկան բնորոշ է միայն մեզ ու միայն մեր ժամանակներին, սխալ կլիներ, քանի որ այս արատը նույնքան հին է, որքան քաղաքակրթությունն ինքը:

Որքան էլ կարող է ցավալի լինել, բայց փաստ է, որ սրա ամենալկտի ու ճչացող դրսևորումներին ականատես կարելի է դառնալ հենց Հայաստանում, ուր ոմանք, ժողովրդից թալանած փողերը կաթիլ-կաթիլ վերադարձնելով ժողովրդին (եթե կարելի է սա վերադարձ անվանել), կաշիներից դուրս են գալիս՝ իրենք իրենց ու աշխարհին ապացուցելու, որ պիտանի են մարդկությանն ու բացի մարդկանց զրկելուց՝ այլ բանի ևս այս աշխարհում ընդունակ են…

Ինչպես գիտեք՝ հատկապես նախընտրական ժամանակահատվածում Հայաստանում հաճախ է պատահում այնպես, որ որոշ «բարեգործներ» սկսում են ակտիվանալ ու տարված վերևներին հաճոյանալու մոլուցքով՝ սկսում տարբեր ակցիաների իրականացումը. օրինակ՝ սահմանադրական բարեփոխումներին նախորդած քարոզչական օրերին բավական ակտիվ էր հատկապես Սամվել Ալեքսանյանն, ով, ինչպես հայտնի է, հարազատ Մալաթիայում մարդկանց մարդա 3 հատ լավաշ էր ամեն օր բաժանում: Պարզվում է, սակայն, որ այս ակցիան իր շարունակությունն է գտել նաև մեր օրերում, ու հիմա համայնքի հազարավոր քաղաքացիներ, լույսը բացվելուն պես, հերթ են կանգնում Աժ պատգամավորին պատկանող օբյեկտի շեմին՝ իրենց հասանելիքը ստանալու։

Ի դեպ, ասում են՝ որպես կանոն, մարդկանց պակաս այդ հերթերին չի լինում, իսկ լավաշի շահառուներն էլ բավական գոհ են մնում իրենց բարերարի թխածից:

Ի՞նչ կարելի է ասել այս ամենի հետ կապված. ողբերգություն՝ համամարդկային մասշտաբների: Իսկ այն, որ Մալաթիայում ստեղծված վիճակը կատարյալ ողբերգություն է, կարծում ենք, առանձնակի ապացույցների կարքի չի զգում: Ողբերգություն է, քանի որ նախ՝ բնակչության ակտիվ մասնակցությունն Ալեքսանյանի ակցիային վկայում է մարդկանց խորն աղքատության մասին, երկրորդ՝ ականատես ենք դառնում մարդկանց դժբախտության հաշվին վարկանիշ ձեռք բերելու հերթական փորձին:

Եթե ժողովրդի մասին մտածող են, թո՛ղ բարի լինեն մտնել հարկային դաշտ, թող չթաքցնեն եկամուտներն ու բարեխղճորեն մուծեն հարկերը. պետությունն ինքը կորոշի ինչպես տնօրինել ազնվորեն մուծած հարկերից առաջացած գումարներն, ինչպես անել,որ մարդիկ ստիպված չլինեն երեք հատ լավաշ ստանալու համար ժամերով արևի տակ հերթ կանգնել:

Իսկ եթե նպատակ կա անուն վաստակելու ու հավերժանալու հայոց պատմության էջերում, թո՛ղ օրինակ վերցնեն ազգային բարերարներից, որոնք իրենց ապրած կյանքով ու կատարած գործերով են գործնականում ցույց տվել, թե ինչ է ասել հայրենասիրություն…

Դե ինչ, մնում է միայն հուսալ, որ մի օր էլ մեր երկրի սոցիալական մակարդակը կբարձրանա այն աստիճանի, որ ժողովուրդն այլևս ստիպված չի լինի սրանից-նրանից հաց մուրալ, որ մարդիկ ունակ կլինեն արժանապատիվ աշխատանքով վաստակել իրենց հացն ու ուրիշի «մուննաթի» տակ չընկնել:

Կգա՞, արդյոք, այդ օրը, չգիտենք, բայց որ չի կարելի մարդկանց դժբախտության վրա ինքնահաստատվել, անհերքելի իրողություն է. համաձայն չե՞ք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված