Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Հենց նրանց մեջ պետք է որոնել Պերմյակովի ետևում կանգնածներին, որոնք նրան վերածել էին ծրագրավորված կենսաբանական ռոբոտի

Վերլուծական

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Հարություն Մովսեսյան) այսօր հրապարակեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ ամբաստանվող Վալերի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճռի եզրափակիչ մասը: Նախագահող դատավորը շատ վատ առոգանությամբ կարդաց այն: Դատարանը Պերմյակովին հանցավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (տվյալ պարագայում՝ ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց առանձին դաժանությամբ կատարված սպանությունը), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակությունը), 34-320-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու հանցափորձը) 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ:

Վաղուց էի սպասում այս օրվան, որպեսզի եզրակացություն կատարելիս հանկարծ սխալված չլինեմ: Եվ հիմա արդեն կարող եմ ասել, պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից խիստ անբավարար մակարդակի նախաքննություն, հետո էլ վերոնշյալ դատարանի կողմից ճիշտ նույնպիսի դատաքննություն է կատարվել և, ի վերջո, կայացվել է խիստ անհամոզիչ ու խայտառակ դատավճիռ:

Արտաքուստ կարող է թվալ, թե այլևս խնդիր չկա, բոլոր խնդիրները լուծված են, այսինքն՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարողը բռնված է, նա իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, բացի այդ, նախաքննությամբ ու դատաքննությամբ Պերմյակովի մեղքն Ավետիսյանների սպանության առումով ապացուցվել է, դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և Վալերի Պերմյակովին դատապարտել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժի առավելագույնով՝ ցմահ ազատազրկմամբ (ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի քրեական օրենսգրքերից մահապատիժը որպես պատժի տեսակ՝ վերացված է): Սակայն, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չբացահայտված է մնում սպանության շարժառիթը, դրդապատճառը' ինչո՞ւ է Պերմյակովը կատարել այդ դաժան սպանությունը:

Այն, ինչ ներկայացված է իբրև սպանության դրդապատճառ, իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Իսկ իբրև սպանության շարժառիթ ներկայացվածն այն է, թե Պերմյակովը ավազակություն է կատարել՝ Ավետիսյանների տուն է մտել, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելով հարձակվել՝ վերջիններիս գույքը հափշտակելու նպատակով: Իրականում Պերմյակովը Ավետիսյանների գույքից իր հետ գրեթե ոչինչ չի տարել, բացի 3 բջջային հեռախոսից և 6000 դրամից: Ոչ մի ոսկեղեն, թանկարժեք կամ այլ իր: Չէր կարող Պերմյակովն ընդամենը 3 բջջային հեռախոսի և 6000 դրամի համար 7 հոգու սպանել, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխայի՝ առանձին դաժանությամբ, որի կարիքն ընդհանրապես չկար (երեխան նրան ոչ ճանաչելու էր, ոչ էլ հայտնելու էր իրավապահներին, թե ով է սպանել ընտանիքի մյուս անդամներին): Կարելի է նաև այլ կերպ ասել՝ այդ ծայրահեղ դաժան, հանցավոր քայլին գնացածն իր հետ միայն 3 բջջային հեռախոս ու 6000 դրամ չէր տանի: Ավելին. սպանության կարիք չէր էլ լինի, որովհետև ձեռքին ինքնաձիգը տեսնելով ու վախենալով, անզեն մարդիկ նրան կտային այն գույքը, որը կցանկանար տանել ու կպահանջեր: Բացի այդ, մարդը որը մտադիր էր ինքնաձիգով մարդ սպանել գույքի հափշտակության համար, կամ հոգեբանորեն, ենթագիտակցորեն պատրաստ էր դրան, մինչև Ավետիսյանների տուն հասնելը, կմտներ նրանցից շատ ավելի ունևոր մարդկանց տներ, որոնց ունևորությունը հենց տան տեսքից էլ աչքի է ընկնում:

Ասում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովը, մինչ Ավետիսյանների տուն հասնելը, ճանապարհին փորձել է մտնել ուրիշների տներ, չի կարողացել, դարպասները փակ են եղել: Բայց ինքնաձիգով զինված և ավազակություն կատարելու մտադրություն ունեցող երիտասարդ զինվորականի համար ի՞նչ մի դժվար բան էր դարպասից այն կողմ անցնելը կամ պարսպից ցատկելը… Ավելին. Պերմյակովը չէր կարող չիմանալ, որ գրեթե ցանկացած առանձնատան դարպաս կամ բնակարանի դուռ թակելու դեպքում (թեկուզ մի բան հարցնելու կամ խմելու համար մեկ բաժակ ջուր խնդրելու պատրվակով), այն իր առջև կբացվի, որովհետև գյումրեցիները, հայերս ընդհանրապես, զինվորական համազգեստով 18-20 տարեկանների նկատմամբ' հայ լինեն նրանք, թե ռուս, առանձնակի վերաբերմունք ունենք, մեր որդու տեղ ենք ընդունում: Չէի՞ն բացի, ինքնաձիգի՞ց կվախենային, բայց դարպաս կամ բնակարանի դուռ թակելու պահին ինքնաձիգը թաքցնելն ի՞նչ մի դժվար բան էր…

Ասում են' երեխային սպանել է' վախենալով, որ հարևանները, անցորդները լացի ձայնը կիմանան, վրա կգան: Բայց ի՞նչ է՝ երեխայի լացի ձայնն ինքնաձիգի կրակոցների ձայնից ավելի՞ բարձր էր… Բա որ տան մեջ կրակահերթեր կամ բազմաթիվ կրակոցներ էր արձակում, չէ՞ր վախենում, որ դրանց ձայնը հարևանները, անցորդները կլսեն… Եվրոպատուհաններ ունեցող տնից կրակոցների ձայնը կլսվեր, բայց երեխայի լացի ձայնը չէր լսվի, առավել ևս' չէին լսի քնած հարևանները (օրը դեռ չէր լուսացել), իսկ այդ ժամին փողոցում անցորդներ դեռ չկային: Կամ թե ասենք' լսեին, հետո ի՞նչ, մանկահասակ երեխաներն ընդհանրապես լո՞ւռ են, ցավից, սովածությունից բարձրաձայն չե՞ն լացում, երեխայի լացի ձայնը լսելով, ինչ-որ մեկն ի՞նչ է՝ պետք է տո՞ւն մտներ, տեսներ Պերմյակովին ու նրա կատարած ոճրագործությունը…

Ստացվում է, որ Պերմյակովն այս «հեքիաթներն» է հորինել (կամ նրան ինչ-որ մեկը կամ ոմանք հուշել են այդ հեքիաթները), «միամիտ» քննիչներն ու դատավորն էլ հավատացել են դրան: Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն չի կարողացել բացահայտել (իսկ բացահայտելու համար արդյոք արե՞ց ամեն ինչ, մասնավորապես՝ հրավիրե՞ց զոմբիացման մեթոդով հիպնոսի մասնագետի՝ Պերմյակովի հնարավոր ծրագրավորողին հայտնաբերելու համար…) ոճրագործության իրական պատճառը, քննիչներին մնացել է նրա հանցանքը բացատրել է ավազակությամբ, բայց չափազանց անհաջող բացատրություն է ստացվել:

Ավետիսյանների սպանությունից հետո նրանց տանից բջջային հեռախոսները և 6000 դրամը վերցնելու համար Պերմյակովը պետք է մեղադրվեր ու դատապարտվեր ոչ թե ավազակության, այլ գողության համար: Առավել քան վստահ եմ, որ նա Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանել է ոչ նրանց գույքի հափշտակության համար: Զոմբիացման մեթոդով հիպնոսացված, ծրագրված անձն ինքն էլ չգիտի ու չի կարող ասել, թե ինչու է սպանել: Սկզբնական շրջանում Պերմյակովը հենց չէր կարողացել ասել, թե ինչու է սպանել: Հարցերին պատասխանել է՝ «Չգիտեմ», «Չեմ հիշում»… Դատարանում հարցին, թե արդյոք իրեն դրդե՞լ են այդ քայլին, Պերմյակովը հրաժարվել է պատասխանել։

Ի վերջո, ավազակության դիտավորություն ունեցողը, որն ինքնաձիգով ինքնակամ լքել էր ծառայության վայրը, եթե հոգեկան հիվանդ չէ (իսկ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ), չէր կարող չգիտակցել, որ դրանից և Ավետիսյանների ընտանիքի անդամների վրա ավազակային հարձակում կատարելուց անմիջապես հետո (եթե նրանց չի սպանում) որոնելու են հենց իրեն: Չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ նրանց ծառայողական զենքից սպանելու և ամրակցում, համար ունեցող այդ ինքնաձիգն էլ հանցանքի վայրում թողնելու պարագայում դարձյալ անմիջապես հենց իրեն են որոնելու, արագորեն գտնելու են (արտաքինով տարբերվում է տեղացիներից, Հայաստանը Ռուսաստանի պես մեծ երկիր չէ, այստեղ մարդ չունի, որի տանը կարող է թաքնվել) և պատասխանատվությունից չի խուսափելու: Այդքանն իմանալո՞ւց հետո ավազակության ցանկություն կամ մտադրություն կարո՞ղ էր ունենալ:

Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրիում ու Հայաստանում ոմանց, այդ թվում նաև առանձին ԶԼՄ-ների ուղղորդմամբ ու ջանքերով հակառուսական տրամադրություններ առաջացան ու բորբոքվեցին, բորբոքվում են մինչև այժմ: Նրանց համար, ովքեր զուրկ չեն առողջ տրամաբանությունից, ողջախոհությունից, պարզ էր ու պարզ է, որ կատարված ոճրագործությունը բնավ ձեռնտու չէ Ռուսաստանին, հակառակը՝ նրա շահերի, իսկ հեռանկարում հնարավոր զարգացումների առումով նրա նաև ազգային անվտանգության դեմ է: Հետևաբար եթե Ռուսաստանին ձեռնտու չէ ու դեմ է նրա շահերին, ուրեմն ձեռնտու է նրա հակառակորդներին, Հայաստանում հակառուսական, իսկ, որպես դրա բնական հակազդեցություն, Ռուսաստանում էլ հակահայկական տրամադրությունների առաջացումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի, ռուս և հայ ժողովուրդների ու մեր բարեկամության թշնամիների շահերից: Հենց նրանց մեջ պետք է որոնել Պերմյակովի ետևում կանգնածներին, որոնք հանցանքից առաջ ու հանցանքի պահին նրան վերածել էին ծրագրավորված կենսաբանական ռոբոտի:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված