Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը 

Ստորություն՝ մի այլ կարգի…

Վերլուծական

Այն, որ Հայաստանում չկա գեթ մի ոլորտ, որը զերծ լինի ճչացող խնդիրներից ու օր առաջ իրենց լուծմանը սպասող պրոբլեմներից, գիտի յուրաքանչյուրն, ով մշտական հիմունքներով բնակվում է Հայաստանում. մեզ մոտ անխտիր բոլոր պետական օղակներն, այսպես ասած, տառապում են փտախտով, որի բուժումը, դատելով ամենայնից, դեռ տասնամյակներ կտևի: Կան, սակայն, ոլորտներ, որոնք առավել սերտ առնչություններ ունեն պարզ մարդու հետ ու իրենց կենսագործունեության բուն թիրախն ու նպատակը մարդն ինքն է. առողջապահության համակարգն, ինչ խոսք, դրանցից ամենագլխավորն է:

Դժվար թե աշխարհում գտնվի մեկն, ով իր կյանքի ընթացքում դժբախտություն ունեցած չլինի՝ շտապօգնություն կանչելու. բոլորս էլ կենդանի մարդիկ ենք, կենսաբանական օրգանիզմներ և ժամանակ առ ժամանակ խափանումներ ունենում ենք: Այն, ինչ տիրում է Հայաստանում՝ շտապ բժշկական օգնության ոլորտում, կարելի է բնութագրական համարել բացառապես թերզարգացած երրորդ աշխարհը ներկայացնող երկներին. չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե վերջին տարիներին արվել է հնարավորը՝ համակարգը ծայրից ծայր վերափոխելու համար, սակայն փաստ է, որ շտապօգնության ծառայությունը մեզանում դարձել է, թո՛ղ ներվի ասել, հակասոցիալական ծառայություն. այնքան մաղձ, որ կա այստեղ, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի:

Նորություն չէ, որ եթե մարդը վճարունակ չէ ու, բացառապես օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, չի կարողանում վճարել բուժօգնության համար, որն, ի դեպ, հանրահռչակվել է՝ անվճար, ոչ մի հույս կարող է չունենալ, որ կարժանանա պատշաճ վերաբեւրմունքի: Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Արտաշատում բնակվող սոցիալապես ծանրագույն պայմաններում ապրող ընտանիքը, չունենալով համապատասխան նյութական միջոցներ՝ վճարելու ստացած շտապ բժշկական օգնության դիմաց, ստիպված է լինում բախվել բժիշկների սպառնալիքներին, թե եթե չբերեն ու փողը չմուծեն, կարող են երբեք հույս չունենալ, որ կարող են բժշկական օգնություն ակնկալել: Ի դեպ՝ պարզվում է, որ հիվանդը, որի բուժման դիմաց գումար են պահանջում, փարոսակիր է ու երկրորդ կարգի հաշմանդամ, անդամահատված:

Թե որքանով կարելի է ստեղծված պատկերը տեղավորել հեռուստաեթերներից պարբերաբար սեփական գերատեսչությունը գովազդող Արմեն Մուրադյանի ձոների ենթատեքստում, կթողնենք, թերևս, յուրաքանչյուրիդ դատին: Հիմա հարց՝ պարոն Մուրադյանին՝ որքանով է բարոյական խեղված մարդկանց «ճխտել շիշն» ու փող ուզել, որքանով է հարիր նման պահվածքը աշխարհի ամենահումանիստական մասնագիտությունն ունեցողներին: Մի՞թե մարդիկ ձեզ համար ընդամենը փողի քայլող պարկեր են, որոնցից մեկը եթե հանկարծ դատարկ է լինում, անմիջապես նախընտրում եք գետը նետել: Չե՞ք մտածում, որ մարդու արժեքն ամենևին էլ չի որոշվում նրա ունեցած նյութական միջոցներով և որ կյանքն, այնուամենայիվ աստիճան է…

Բազմիցս ենք, թերևս, անդրադարձել նմանատիպ դեպքերին ու երևույթներին, բազմիցս ենք խոսել համակարգում տիրող նյութապաշտության ու ժլատության մասին: Ցավոք, պետք է ենթադրենք, որ ոչ մի պատկան չինովնիկ այդպես էլ չի բարեհաճել եզրահանգումներ կատարել մամուլում տեղ գտնող իր մասին արձագանքներից ու շարունակում է նույն ոգով, որով սովոր է առաջնորդվել: Եթե բժիշկներն են ընդունակ հակամարդկային քայլերի, էլ ո՞ւր մնացին թալանչի չինովնիկներն ու օլիգարխները…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար
Ամենադիտված