Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը 

«ԸՕ բարեփոխում» կոչվող տունտունիկ

Վերլուծական

ԸՕ համաձայնեցված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ներդնել տաս մատնահետքերը ստուգող համակարգ և քվեարկությունները թույլատրել միայն նույանականացման քարտերով, օրենքի ուժ կարող են ստանալ, եթե մինչև սեպտեմբերի մեկն անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հայթայթվի:

Ընդդիմությունը՝ մասնավորապես ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պնդում են, որ միջազգային դոնորներն այդ գումարը հատկացրել են, սակայն հիմա էլ իշխանությունն ասում է, որ համաձայնեցված փոփոխությունները իրականություն դառնալ չեն կարող տեխնիկական խնդիրների պատճառով:

Ես չգիտեմ, որքանով են իրական իշխանության փաստարկները: Արդյոք բերված պատճառաբանությունները, իսկապես տեխնիկական են, թե՞ իշխանությունը պարզապես չի ցանկանում որակյալ ընտրություններ անցկացնել, մտավախություն ունենալով, որ կվիժեցնի վերարտադրության սեփական պլանը:

Միայն լավ ԸՕ-ն չի երաշխավորում, որակյալ ընտրությունների անցկացում: Մյուս կողմից համաձայնեցված ԸՕ-ն մեծացնում է այդ ընտրությունների հանդեպ վստահությունը՝ ամրապնդված իշխանությունների և ընդդիմության հայտարարությունենրով:

ԸՕ-ում, վերահսկման մեխանիզմների ներդրումը որոշակիորեն ոգևորում էր նաև Արևմտյան կառույցներին, կարծես պատուհան դառնալով Հայաստանի Եվրոինտեգրացիայի նոր ձևաչափի՝ Հայստանի և Եվրոպական կառույցների նոր երկխոսության համար:

Հիմա այդ պատուհանը նույնպես կարող է փակվել ու սա անհանգստացնում է, հատկապես հուլիսի 17-ի իրադարձություններից հետո, երբ Հայստանի միջազգային հեղինակությունն էապես սասանվել է:

Կա նաև մեր հասարակության վերամբերմունքի գործոնը: Նորություն չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ՊՊԾ գնդի զինված միջադեպից հետո, մեծացել է այն մարդկանց խումբը, որ փոփոխությունների հեռանակարը չի կապում ընտրությունների հետ, հույսը դնելով լավագույն դեպքում Ազատության հրապարակի, ծայրահեղ դեպքում՝ զինված նոր ապսատմբության վրա:

Քաղաքական համակարգի առաջին հերթին իշխանության խնդիրն էր, այնպես անել, որ հասարակության ներսում արմատական տրամադրությունների աճ տեղի չունենա:

Իշխանությունները կարծես թե հուլիսյան իրադարձություններից հետևություններ արել են միայն գեղեցիկ խոսքերով, իսկ իրականում նրանց վարքագիծը մնացել է նույնքան անհասկանալի և ոչ ադեկվատ:

Իշխանության որոշ գործիչներ փորձում են փրկել իրավիճակը, ընդդդիմությանն առաջարկելով որակյալ ընտրությունների անցակցման նոր մեխանզիմներ: Օրինակ ընտրոնղերի ստորագրված ցուցակների հրապարակումը, սակայն այս հարցում կոնսենսուս չկա  իշխանության միջացքներում:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է այս տարբերակը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կտրականապես ընդդիմանում է դրան: 

«Ես դրան ամենադեմ անձնավորություններից մեկն եմ, որովհետև եթե բացահայտ հրապարակվեն ցուցակները, ինչ-որ քաղաքական ուժեր հարյուր հազար մարդու անունից դիմումներ կգրեն, որ իրենք իբր ընտրություններին չեն մասնակցել»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանի նախագահի փաստարկը, մոտավորապես այն է, որ պետք չէ որևէ բան փոխել, որովհետև ընդդիմությունը միևնույնն է պնդելու է, թե ընտրությունները կեղծվել են:

Այսինքն, ըստ խոտոր այդ տրամաբանության, եթե ընդդիմությունն ամեն դեպքում աղմկելու է ընտրությունները կեղծելու թեմայով, ավելի լավ է ընտրությունները կեղծենք:

Ենթադրում եմ, որ այս պայմաններում ԸՕ-ի որակական բարեփոխում տեղի չի ունենա:

Դա Հայաստանի համար կլինի նոր «Սեպտեմբերի 3»՝ եվրոպական կառույցներից ավելի օտարվելու և սեփական հասարակության թիկունքում իշխանություն վերարտադրելու հեռանկարով:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում
Ամենադիտված