Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Մարդուն մի աչքո՞վ էիք նայում, դե հիմա տեսե՛ք…

Վերլուծական

Հայաստանի պետական ապարատում կան մարդիկ, առանձին գործիչներ, որոնց մասին, որպես կանոն, սկանդալային, աղմկահարույց հրապարակումների թիվը, համեմատած իսկական «աստղ» դարձած դեմքերի վերաբերյալ մումուլում շրջանառվող հոդվածների, այնքան էլ շատ չէ: Դրանք հիմնականում լավ կրթություն ստացած, խելացի բյուրոկրատներն են, որնք իրենցից կարողացել են կերտել գրագետ մարդու մի հասարակական կերպար՝ հեռու փողի ու պաշտոնի համար իրար կոկորդ կրծող, միմյանց հերն անիծող անբարեհույս մասսայից. այդպիսի կերպարներից մեկն էլ, թերևս, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է, ով, եթե անկեղծ, իրապես, փայլուն ուղեղ ունի: Ցավոք, սակայն, Դավիթ Հարությունյանի մասին իրականությունն, ի հակադրություն նրա մտավոր կարողութոյւնների, այնքան էլ պայծառ չէ, ու սույն պարոնը, բարեպաշտության դիմակը դեմքին, լավ էլ կարողանում է համապետական կարկանդակից իր բաժինը փախցնել՝ դրա համար, անշուշտ, օգտագործելով ձեռքի տակ եղած այն լծակները, որ ընձեռել է յուր պաշտոնը:

Պարզվում է՝ Դավիթ Հարությունյանն, ի հեճուկս որոշ վերնախավային դեմքերի, հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ, որով առաջարկել է պետական պաշտոնյաներին ավիատոմսեր ձեռք բերելիս օգտվել բացառապես «Էկենգ» ընկերության ծառայություններից:

Թե հատկապես ինչով է պայմանավորված Հարությունյանի՝ «Էկենգի» հանդեպ նման հոգատարությունը, թերևս, այդքան էլ դժվար չէ կռահել, քանի որ ամենավերջին ապուշն է պետք լինել՝ չհասկանալու համար,որ նախաձեռնությունն այս ի սկզբանե միտված է ոչ թե ասենք ավիատոմսեր ձեռք բերելու գործընթացը պաշտոնյաների համար առավել պարզեցնելուն ու չարաշահումների ռիսկերը կրճատելուն, այլ՝ ոլորտում շրջանառվող բավական զգալի գումարները դեպի սեփական գրպանն ուղղորդելուն: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկին տարբերակի դեպքում շատ պաշտոնյաներ լրացուցիչ գումարներ էին աշխատում ավիատոմսեր գնելիս՝ կրկնակի կամ եռակի թանկ վճարելով ու հավելյալ գումարը գրպանելով: Ասել կուզի՝ Հայաստանում ավիատոմսերի բիզնեսն իրենից ներկայացնում է «ատկատի» մեխանիզմով աշխատող մի արատավոր համակարգ, ուր փողեր են ֆռռում՝ «գնա՝ գալիս եմ»:

Բայց Դավիթ Հարությունյանի «բարենորոգճչական» պլանի իրական բնույթը լիովին հասկանալու համար միայն իր անձով սահմանափակվել չես կարող. պետք է խորանաս ունեցած արյունակցական կապերի մեջ: Հայտնի է, որ Հարությունյանների ընտանիքը՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի ու նրա եղբոր, շատ կոնկրետ ներթափանցվածություն ունեն Հայաստանում ավիաբիզնեսի մեջ: Հիմնավոր լուրեր են շրջանառվում, որ Հարությունյանի եղբայրն անգամ կոնկրետ բաժնետեր է Հայկական ավիաուղիներում: Այնպես որ՝ կարելի է ասել՝ համնակարգը հովանավորողներից ու «կռիշ» կանգնողներից են, ինչի շնորհիվ հասցրել են բավական պատկառելի գումարներ կուտակել սեփական բանկային հաշիվներում ու յոթը պորտով ապահովագրվել. հիմա էլ, երևում է, հասունացել է ոլորտը մոնոպոլիզացնելու ժամանակը:

Թե ում աչքերին է ցանկանում Դավիթ Հարությունյանը «թոզ փչել», ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ: Ո՞վ չգիտի, որ հայաստանյան իրականության պայմաններում շատ սովորական բան է դարձել այն երևույթն, երբ մի ողջ օղակ, համակարգ, նախարարություն ու նույնիսկ կառավարություն ծառայեցվում է ինչ-որ առանձին չինովնիկների նեղ անձնական շահերին, բիզնես պլաններին: Հարությունյանն էլ, ըստ էության, լինելով համակարգի հարազատ զավակը, շարժվում է նույն այն փիլիսոփայությամբ, ինչ յուր ղեկավարները: Ահա սա է մերօրյա դաժան իրականությունը, որից, ավաղ, ոչ մի տեղ չես փախչի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված