Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Բայց չէ՞ որ մենք ձեզ վստահել էինք մեր զավակներին, ինչպե՞ս եք վարվել…

Կարևոր

Գրեթե կասկած չունեմ, որ մեր զինված ուժերում ծառայում են զորամասերի բուժծառայության պետեր և նույնիսկ ղեկավար պաշտոններ չունեցող բժիշկներ, որոնք պատերազմի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորել, որոնց մասին կարելի է պատմվածքներ ու վիպակներ գրել, ֆիլմեր նկարահանել ու դրանցով նրանց գործունեությունը, ծառայությունն այլոց համար դարձնել ընդօրինակելի: Նրանց կողքին, ցավոք, բարձր պաշտոններ են վստահվել նաև այնպիսիններին, որոնց կողմից իշխանության չարաշահման, իշխանազանցության կամ իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մենք շատ ծանր կորուստներ ենք ունեցել ու, թերևս, դեռ կունենանք, քանի դեռ բանակում կադրային քաղաքականության հարցում թույլ կտրվեն սխալներ:

Զորամասի բուժծառայության պետը փոխանակ հետազոտելու հիվանդ զորակոչիկին և միջոցներ ձեռնարկելու նրան բուժման համար, զորամասում տարածել է խոսակցություններ, թե զորակոչիկը փորձել է հիվանդության սիմուլիացիա անել: Այս ամենը ժամկետային զինծառայողի համար ունեցել է ճակատագրական նշանակություն:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ավետիսյանը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում որպես բուժծառայության պետ, կոչումով մայոր է: Հանդիսանալով պաշտոնատար անձ, նա, ըստ մեղադրական եզրակացության, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր կողմից զորամասում տարածած խոսակցությունների թվացյալ ճշմարտությունը ապացուցելու նպատակով, թե իբր ժամկետային զինծառայող, կուրսանտ Ռուբեն Դավթյանը փորձել է հիվանդության սիմուլիացիայի միջոցով տեղափոխվել այլ ստորաբաժանում, դրսևորել է իշխանության անգործություն:

Մասնավորապես, համաձայն ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 114-րդ հոդվածի, պարտավոր լինելով կազմակերպել անձնակազմի բժշկական քննությունը, մասնակցել ամբուլատոր ընդունելությանը, հետազոտել գնդի բուժկետում գտնվող և բուժական հիմնարկներ ուղարկվող հիվանդներին, գիտենալ գնդի բուժկետում տեղավորված հիվանդների վիճակը և վերահսկել նրանց բուժումը, ի հայտ բերել հոգևոր զարգացման շեղումներ ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար, Ա. Ավետիսյանը, ըստ մեղադրական եզրակացության, Ռ. Դավթյանի կողմից բազմիցս ներկայացված ակնհայտ նյարդային և հոգեկան բնույթի առողջական բողոքների առկայության պայմաններում նրան չի ուղեգրել կամ ներկայացրել նյարդաբանի, հոգեբույժի կամ հոգեբանի' նեղ մասնագիտական բուժհետազոտման, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Զինծառայող Ռուբեն Դավթյանն իր առողջական վիճակի հետ կապված գանգատների նկատմամբ ցուցաբերած անվստահության և անտարբերության հետևանքով սուբյեկտիվորեն մատնվելով լքվածության, իր առողջության խնդիրներից ելք գտնելու անկարողության զգացումից դրդված, միաժամանակ զարգացած հոգեկան գործունեության կարճատև խանգարման հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից 2013թ. հոկտեմբերի 18-ին կզակի շրջանում կրակոց արձակելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Գուցե զարգացած հոգեկան գործունեության կարճատև խանգարում չի էլ եղե՞լ, և զորակոչիկը պարզապես չափից դուրս ազդվել է իր մասին զորամասում տարածված խոսակցությունների հետևանքով ծառայակիցներից ոմանց հեգնական ու ծաղրական վերաբերմունքից, այդ ամենին նրա արձագանքը չափազանց զգայուն է եղել: Գուցե… Բայց սա արդեն կմնա չբացահայտված, քանի որ Ռուբեն Դավթյանն այլևս ողջ չէ:

Միաժամանակ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. եթե Ռուբեն Դավթյանն այդպիսի հիվանդ է եղել, ապա նրան ինչո՞ւ են զորակոչել բանակում ծառայելու և նույնիսկ ինքնաձիգ ամրակցել: Մինչ զորամասում Ռ. Դավթյանի հայտնվելը նրան հետազոտած բժշկական հանձնաժողովի անդամներից ո՞վ է պատասխան տվել դրա համար: Ո՛չ մեկը:

Ահա ևս մեկ դեպք, երբ, ըստ մեղադրական եզրակացության, զորամասի բուժկետի պետի անգործության, իր տեղում ու դերում չլինելու հետևանքով ժամկետային զինծառայողը մահացել է: Ինչպես պարզվել է քրեական գործի նախաքննությամբ, Էդուարդ Թումասյանը հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետ, կոչումով մայոր, զորամասի հրամանատարի հրամանով 2014թ. հունվարի 19-ին նշանակված լինելով, որպես զորամասի օրվա հերթապահ բժիշկ, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 21-րդ և 287-րդ հոդվածների, ՀՀ ՊՆ 04.12.2013թ. թիվ 1393 հրամանով հաստատված «Խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈՒ բժշկական ապահովման ձեռնարկի» 26 և 33-րդ կետերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի 17-01-2014թ. թիվ 19/103 էլեկտրոնային փոստ-հրահանգի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի 17.01.2014թ. թիվ 15 հրամանի պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ:

Մասնավորապես՝ պարտավոր լինելով 37.5 աստիճան և բարձր ջերմություն ունեցող զինծառայողների հետազոտումը պարտադիր կերպով կազմակերպել հոսպիտալային պայմաններում, Էդ. Թումասյանը, ըստ մեղադրական եզրակացության, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ: 2014թ. հունվարի 9-ին, ժամը 15:05-ին 39.1 աստիճան ջերմությամբ բուժկետ դիմած նույն զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Էդիկ Շահնազարյանին շտապ կարգով համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկա կամ բաժանմունք տեղափոխելու, ժամանակին համապատասխան կլինիկո-լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը ճշտելու և նպատակաուղղված բուժում կազմակերպելու փոխարեն, վերջինիս պահել է գնդի բուժկետում և բավարարվել միայն ջերմիջեցնող դեղամիջոցներ տալով, չի ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն: Այս ամենի արդյունքում նա, ինչպես պարզվել է քննությամբ, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ 2014թ. հունվարի 20-ին, ժամը 07:45-ի սահմաններում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տեղափոխված շարքային Էդիկ Շահնազարյանի կյանքը փրկել չի հաջողվել և ժամը 08:02-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Ճիշտ է, վերը նշված արարքների համար Արթուր Ավետիսյանին և Էդուարդ Թումասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 2-րդ մասի և 376-րդ հոդվածի («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») 2-րդ մասի հատկանիշներով, նրանք արդեն ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն բոլորին էլ մի բան պարզ է' Արթուրի և Էդիկի կյանքն այլևս ետ չի բերվի:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված