Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հույսները Ծառուկյանի վրա դրած…

Վերլուծական

Հայտնի է, որ ցանկացած նորմալ, զարգացած քաղաքական համակարգ ունեցող երկրում «քաղաքական ընդդիմություն» կոչվածը թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների կողմից դիտարկվում է երկրի քաղաքական կյանքում որպես խիստ անհրաժեշտ տարր, որ կոչված է՝ իրական այլընտրանք դառնալու իշխանություններին, ընդդիմանալու նրանց կողմից առաջ քաշված վիճելի թեզերին, ծրագրերին, ինչպես նաև, որ ամենակարևորն է, դառնալու հասարակության բողոքավոր հատվածի ձայնը՝ բարձրագույն պետական մարմիններում: Չես գտնի որևիցե զարգացած երկիր, ձեռքբերումների հասած հասարակություն, ուր թերագնահատվի ընդդիմության ունեցած այն դրական դերակատարութունը, որի շնորհիվ է հենց հնարավոր եղել՝ հասնելու այն հանգրվանին, որին հասել են զարգացած ժողովրդավարություն ունեցող պետությունները:

Հայաստանը, եկե՛ք անկեղծ լինենք, երբեք էլ առանձնապես չի փայլել իր ժողովրդավարությամբ, «ընդդիմություն» հասկացությունը ոչ միանշանակ է ընդունվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլև, որ ամենակարևորն է, հասարակության կողմից, ինչն, անշո՛ւշտ, պայմանավորված է նույն այդ ընդդիմադիր կուսակցությունների ոչ միանշանակ գործելաոճով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն, ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիրի համարում ունեցող հիմնական քաղաքական ուժերից մեկն է, բավական հետաքրքրիր ու ոչ միանշանակ գնահատականների արժանացած հետագիծ ունեցող կուսակցություններից է Հայաստանում: Ի սկզբանե հանդես գալով որպես իրական ընդդիմություն, փորձելով ռեալ կոնկուրենցիա ապահովել երկրի ներքաղաքական դաշտում՝ այս կուսակցությունը ժամանակի ընթացքում, սակայն, սկսեց թուլացնել իր դիրքերն ու դրսևորել անսկզբունքայնություն (Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցությունը լքելուց անմիջապես հետո):

Հայտնի իրադարձություններից հետո խիստ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ ԲՀԿ-ի քաղաքական կարիերան թևակոխել է անկման փուլ, ու դրա ունեցած ժողովրդականության մակարդակը, թեկուզ սեփական մաշկից էլ դուրս գան, չի կարող գերազանցել անգամ սահմանված նվազագույն շեմը, և սա այն պարագայում, երբ հայտնի է, որ կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում երբևիցե գործունեություն ծավալած հզորագույն ու ամենապոպուլյար քաղաքական ուժերից մեկն է եղել, որի հետևից գնացել են հարյուր հազարավորները, կուսակցություն, որի երբեմնի ղեկավարն ու ոգին հանդիսացող Գագիկ Ծառուկյանի շնորհիվ կարողացել էր գրավել հասարակության գերակշիռ հատվածի սիրտը՝ ստիպելով շարքային քաղաքացուն հավատալ վաղվա արևագալին (2012-ի խորհդրանական ընտրություններում ԲՀԿ-ն երկրորդն էր իր հավաքած ձայներով՝ իր թիկունքին ունենալով գրեթե կես միլիոնի հասնող ազգաբնակչության համակրանքի քվեն, որ քվեարկածների ընդհանուր թվի 30,12% է կազմում):

Ինչպես հայտնի է, հենց Գագիկ Ծառուկյանը դարձավ այն գործիչը ու, եթե կուզեք, միակն, ով, լինելով ժողովրդի կողմից աներկբա սիրո ու հարգանքի արժանացած անձնավորություն, որ իր կյանքով ու գործունեությամբ էր ապացուցել սեփական խոսքերի ու գործերի միջև եղող անքակտելի կապը, նոր շունչ բերեց քաղաքական դաշտ՝ հույս ներշնչելով պարզ քաղաքացուն, որ ամեն բան դեռևս առջևում է, որ ամեն բան չէ, որ կորած է. Հայաստանում բռնկվեց քաղաքական պայքարի հուրը, որի միակ այրողը դարձավ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:

Համաձայնե՛ք, ամենևին էլ չափազանցություն չի լինի ասելը, որ ներկայիս ԲՀԿ-ն այժմ գտնվում է գրեթե ոչնչացված վիճակում՝ վերածված իշխանությունների պրիմիտիվ պրոյեկտի, որի նպատակը հասարակության ընդդիմադիր հատվածին հաջողությամբ մանիպուլյացիայի ենթարկելն է, կուտակված էներգիան ոչ ճիշտ ուղղությամբ ուղղորդելը. արդյունքում՝ անիմաստ ճղճղացող պատգամավորներ, բացառապես սեփական եսը շոյելուն ուղղված թեկնածուական ատենախոսություններ հիշեցնող ելույթներ, խիստ կասկածելի քաղաքական վարք:

Ժամանակի ընթացքում այնպիսի անսխալ տպավորություն ստեղծվեց, թե այս քաղաքական ուժը կա, գոյություն ունի բացառապես այն բանի համար, որպեսզի ընդամենը հնարավոր լինի աշխատանքով ապահովել մի քանիսին, որոնք կյանքում ինքնառեալիզացվելու համար ընտրել են ամենաբարդ ճանապարհը՝ քաղաքական գործունեության ուղին:

Այժմ, ըստ էության, մենք տեսնում ենք բզկտված, քայքայված մի ուժ, որի անդամներն այլ ելք չունեն, քան կրկին աղերսել Ծառուկյանին՝ գալու ու գլխավորելու ցիրուցան եղած այս կուսակցությունը. հասկանում են, որ եթե դա տեղի չունենա, կուսակցությունը չի կարող երազել խորհրդարանական ուժ մնալու մասին:

Փաստ է, եթե քաղաքական ուժը ցանկանում է կենսունակ լինել, եթե փափագում է սեփական մասնակցությունն ունենալ երկրի ապագայի կառուցման գործում, նախևառաջ պետք է հզոր լիդեր ունենա. հենց լիդերներն են դառնում կուսակցության հիմնական լոկոմոտիվն ու հասարակությանը հավատ ներշնչող ուժը. Ծառուկյանն այդ առումով անգերազանցելի է, անփոխարինելի, դա անկասկած…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված