Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Սերժ Սարգսյանի հաճախորդները

Վերլուծական

Հիրավի, զարմանալի վայր է հայրենի խորհրդարանը. ինչ տեսակի գոյացության ասես, որ չես հանդիպի դրա պատերից ներս: Իսկ գոյացություններն այդ հանդես են գալիս ոչ միայն անհատ անձանց տեսքով, այլև առանձին վերցրած կուսակցությունների, որոնց գոյության փաստը նույնքան անտրամաբանական է, որքան այն կենսափիլիսոփայությունը, որ դավանում են դրանք՝ իրենց սկզբնավորման փուչ օրից:

Բայց դժվար թե հնարավոր լինի Աժ-ում գտնել նույնքան վարկաբեկված քաղաքական ուժ, կուսակցություն կամ խմբակցություն (ինչպես կուզեք՝ կոչեք), որ նույնքան ընկած լինի ժողովրդի աչքում, որքան ՕԵԿ-ն ինքն է: Ասում ենք «ՕԵԿ», որովհետև կուսակցության նոր անվանումը որևիցե կերպ չի կարող տեղավորվել այն տրամաբանության սահմաններում, որոնցում տարիներ ի վեր գործում է այս կուսակցությունը («վերածնունդ» եզրույթն աղավաղելուց զերծ ենք ցանկանում մնալ):

Բայց սույն քաղաքական ուժի՝ այս օրին հասնելը շատ ավելի երկար ու բարդ պատմություն ունի, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել: Կուսակցությունն, ինչպես հայտնի է, 1998-ին է հիմնվել՝ այն տարիներին բավական երիտասարդ ու խոստումնալից թվացող Արթուր Բաղդասարյանի կողմից, ով, կարելի է ասել, նոր-նոր էր մտնում մեծ քաղաքականություն: Խնդիր ունենալով սեփական տեղը գտնել հայաստանյան ներքաղաքական դաշտում, ուր, ինչպես հայտնի է, գրեթե անհնար է գործունեություն ծավալել՝ առանց իշխանությունների համաձայնությունը կանխավ ստանալու, կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի կուսակցությունը կարողանար հարմարվել հայաստանյան ռեալներին ու բավական սահուն կերպով տեղավորվել իշխանությունների գրպանում. սկզբից մինչև վերջ սույն քաղաքական ուժը հանդիսացել է իշխանությունների նախագիծը, ինչի դիմաց մի քանի անգամ պարգևատրվել է նույն այդ իշխանությունների կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում իշխանությունների հետ մտնելով կոալիցիոն դաշինքների մեջ:

Բայց ամենահետաքրքրական պահը՝ սույն կուսակցության կենսագրության մեջ, դրա աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցն է: Ի սկզբանե հանդես գալով որպես թիվ մեկ արևմտամետ քաղաքական ուժ՝ 2008-ի հայտնի իրադարձություններից հետո ՕԵԿ-ը հաջողացրեց վերածվել Հայաստանում գրեթե բացառապես ռուսական շահերը ներկայացնող միավորի ու այնպես կերպարանափոխվել, որ թվում է՝ ոչ թե գործ ունենք Անգլիայի երեկվա բարեկամի, այլ, ասնեք, Կրեմլի փոքրիկ մասնաճյուղի հետ («Հայկական Վերածնունդն», ինչպես հայտնի է, Ռուսաստանում սեփական ֆիլյալներն ունի ու որպես իր գերնպատակ է հայտարարել հայ-ռուսական բարեկամության ընդլայնումը):

Ասել կուզի՝ հիմնական արատը, որ բնորոշ է այս կուսակցությանը, սկզբից մինչև վերջ, անսկզբունքայնությունն է, «որտեղ հաց, այնտեղ կաց» անհեռանկարային կենսափիլիսոփայությունը, ինչի արդյունքում սրանց ժողովրդական վարկանիշը զրոյից էլ ցածր է, իսկ անունը՝ պախարակելի, չնայած այն բանին, որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորների խորհդարանական գործունեությունը մշտապես աչքի է ընկել մեծ ակտիվությամբ:

Իսկ, թե որոնք են պատճառները՝ մեր Աժ-ի նման խայտառակ պատկերի, կարծում ենք՝ երկար-բարակ բացատրելն անիմաստ է. իշխանությունների՝ ամեն գնով քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու անհագուրդ ձգտումն է, ինչի հետևանքով երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ, պայմանական ասած, առանց ջունգլիի արքայի առաջ խոնարհվելու, և ոչ մի կենդանի շունչ չունի իրավունք գոյության ու որսի, ինչի դերում էլ հենց հանդես է գալիս ժողովուրդը…

Սարգիս Պապյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված