Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Գուդբայ Արգամիչ, գուդբայ

Վերլուծական

Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, չնայած՝ տեղի ունեցածն ավելի շատ նման էր պաշտոնանկության: ՀՀԿ խմբակցության կին պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ միակն էր իր գործընկերներից, որ հրապարակավ հաստատում էր վարչապետ Հ. Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի և այդ պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակման փաստը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները վստահ էին, որ այսօր երեկոյան հրավիրվել են մայր կուսակցության գրասենյակ հենց այդ փաստին իրազեկվելու համար:

Սկզբունքային որոշումն արդեն կայացվել էր: Սերժ Սարգսյանն, ավանդույթի համաձայն, այն կայացրել էր միայնակ կամ այն մարդկանց շրջանակի հետ, որը հաստատ դուրս է ՀՀԿ-ի պաշտոնական շրջանակներից:

Սա է Հայաստանի քաղաքական կյանքի առաձնահատկությունը և բնավ պետք չէ զարմանալ, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն ամբողջովին չէր տիրապետում Աբրահամյանի հրաժարականի մանրամասներին, իսկ կոալիցիոն ՀՅԴ-ն այդ մասին իմացավ հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին:

Եթե նորմալ երկիր լինեինք՝ որևէ մեկը չէր զարմանա Հովիկ Աբրահամյանի կաբինետի հրաժարականի փաստով, որովհետև այն տապալել է իր ծրագիրը: Երկրի տնտեսության վիճակը, սոցիալական լարվածությունը, աղքատությունն ու կոռուպցիան պարզապես պարտադրում էին Կառավարության հեռացում: Բայց մեր տիպի երկրներում միայն տնտեսական, նույնիսկ քաղաքական ակնհայտ փաստերը բավարար չեն կառավարություն փոխելու համար: Պահանջվում է պատճառների ավելի բազմաշերտ համակարգ:

Գլոբալ հարթության մեջ Հ. Աբրահամայանի կառավարության հեռացումը միայն դրական է, որովհետև հեռացող վարչապետը ուղղակիորեն նույնացվում էր քրեաօլիգարխիայի հետ և տորպեդահարում էր բարեփոխման հնարավորությունը ոչ միայն երկրում, այլ նույնիսկ ընդհանուր առմամբ անարդյունավետ համարվող  այսօրվա իշխանության ներսում:

Եթե սրան հավելենք նաև այս տարվա հուլիսին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հարուցած մարտահրավերներն, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Իհարկե պետք չէր ուղղակի կապ տեսնել «Սասնա Ծռերի» գործողությունների և Աբրահամյանի պաշտոնանկության միջև:

Գործող կառավարության հեռացումը որոշակիորեն կարող է լիցքաթափել քաղաքական լարվածությունը, սակայն զինյալները նրանց աջակցող հասարակական խմբերը դնում էին  իրավիճակի և ոչ թե անձանց փոփոխության պահանջ:

Եվ եթե նույնիսկ նրանց ակնկալած փոփոխությունը վերաբերում էր անձանց, ապա դա հաստատ չէր սահմանափակվում միայն Հ. Աբրահամյանի անձով:

Ես չգիտեմ, Կարեն Կարապետյանի կառավարությունը կպաշտոնավարի մինչև՞ ընտրությունները, 2017-ի գարնանը նորի՞ց կվերանշանակվի, ի՞նչ կլինի նրա ճակատագիրը 2018-ից հետո, սակայն Աբրահամյանի հեռացումն առաջին հերթին պայամանավորված էր սեփական իշխանությունը վերարտադրելու Սերժ Սարգսյանի ծրագրերով: Ասպարեզից հեռացված է այդ ճանապարհին գործող նախագահի համակարգային ամենակարևոր ու ամբիցիոզ մրցակիցն՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանություն կոչվող համակարգում ինչ նոր նիշ է նախատեսված Արգամիչի համար:

Այս առումով հուլիսյան իրադարձությունները ոչ թե թելադրեցին, այլ օգտագործվեցին Ս. Սարգսյանի կողմից, ով նաև նոր կառավարության գործոնով  հասարակական որոշակի սպասումներ ձևավորեց խորհրդարանական առաջիկա ընտրություններից:

Կ. Կարապետյանը լավ ֆունկցիոներ է, արդյունավետ մենեջեր, նրա անունն ուղղակի չի կապվում իշխանության արատավոր համակարգի հետ ու կգտնվեն հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր որոշակի հույսեր կկապեն նոր կառավարության գործունեության հետ:

Կարապետյանը սերտորեն կապված է ռուսական շրջանակների, «Գազպրոմ» կոչվող տնտեսաքաղաքական հզոր համակարգի հետ, և շատերը փորձում են հասկանալ, թե արդյոք նրա նշանակումը միայն Ս. Սարգսյանի որոշո՞ւմն է, թե գործ ունենք Սարգսյան-Կրեմլ պայմանավորվածությունների կամ Մոսկվայի պարտադրանքի հետ:

Նույնիսկ շրջանառվում է մի կատակ: Հաշվի առնելով Հայաստանի գազային կախվածությունը՝ Ռուսաստանից մարդիկ չարախնդում են, թե Կարապետյանը «Գազպրոմի» մի համակարգից տեղափոխվել է մյուսն՝ ակնարկելով, որ Հայաստանի կառավարությունն ընդամենը ռուսական էներգետիկ հսկայի ֆիլյալ է:

Անկախ ամեն ինչից՝ Կ. Կարապետյանի նշանակումն առաջին հերթին միտված է Ս. Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Իսկ ինչպիսին կլինի նոր կառավարության կազմն ու բովանդակությունը. այս մասին՝ հաջորդիվ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված