ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները 

Դեսանտ՝ նախագահականից…

Վերլուծական

Չնայած Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ բնակչությամբ, բայց այստեղ, ինչպես հայտնի է, կուսակցությունների պակաս առանձնապես չկա: Այս առումով Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ կուսակցությունների նմանօրինակ առատությունը պայմանավորված է ոչ թե գաղափարների կամ գաղափարակիրների չտեսնված առատությամբ, այլ իշխանությունների՝ քաղաքական դաշտը պառակտելուն ու ջլատելուն ուղղված քաղաքականությամբ, երբ առաջնորդվելով «բաժանի՛ր, որ տիրես» հայտնի ասույթով՝ արվում է ամեն բան՝ ջլատելու հասարակությանն ու թուլացնելու ընդդիմադիր ընտրազանգվածի պոտենցյալն առաջիկա ընտրություններին:

Նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, նկատած կլինեն, որ այս բանաձևը հատկապես կիրառելի է դարձել վերջին շրջանում, երբ մեկը մյուսի հետևից ծնունդ են առնում «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց դրածո առաջնորդները, ձևանալով խիստ կատաղի, փորձում են ոչ միայն անձնական կարիերա անել, այլև ձեռքի հետ էլ ծառայություններ մատուցել նրանց, որոնց որոշման ու հրահանգի շնոհիվ է, որ կարողացել են կյանքում հասնել ինչ-ինչ բարձունքների. «Լուսավոր Հայաստան» կոչվող երիտասարդ քաղաքական ուժն՝ Էդմոն Մարուքյանի գլխավորած, փայլուն կերպով տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ:

Ինչպես հայտնի է, 2015-ի վերջերին հիմնադրված այս կուսակցությունն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից սկսեց հանդես գալ հայտարարություններով, երբ թվում էր՝ ևս մի քանի օր, ու Հովիկ Աբրահամյանի վերջը գալու է: Իր շարքերում ունենալով բավական ինտելեկտուալ անձանց՝ կուսակցությունն այս կարճ ժամանակահատվածում կարողացավ քիչ թե շատ ձևավորել եվրոպական արժեքներով առաջնորդվող կուսակցության յուրատեսակ իմիջ՝ ոմանց մոտ ստեղծելով տպավորություն, թե նպատակը Հայաստանը եվրոպականացնելն ու բարեփոխելն է, երկրում եվրոպական արժեքների հաստատումը, ազատագրումը կլանային քաղաքական ու տնտեսական համակարգից և այլն, գաղափարներ, որոնք, ինչպես հայտնի է, կոռուպցիայի ու ամենաթողության մեջ թաթախված մեր երկրում չեն կարող պոպուլյար չհամարվել:

Պետք է նշենք, որ կուսակցությունը բավական ակտիվ է իրեն դրսևորում նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին նախորդող գործընթացներում, հանդես գալով սեփական թեկնածուով` հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններում՝ ի դեմս Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանի, ինչպես նաև սատարելով «ԳԱԼԱ» կուսակցությանը Գյումրիում: Մի խոսքով՝ Մարուքյանն անում է ամեն բան՝ թունդ ընդդիմադիր երևալու համար:

Թե որքանով կարող է Մարուքյանի ստեղծած քաղաքական միավորը ռեալ այլընտրանք դառնալ ասենք նույն ՀՀԿ-ին, ավել-պակաս բարբառելը, կարծում ենք, անիմաստ է: Ֆենոմենալ վերլուծական կարողությունների տեր պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Մարուքյանը, յուր կուսակցության ձեռքը բռնած, հրե հավք էլ դառնա, զուտ ֆիզիկապես չի կարողանալու դիմակայել պետական մեքենայի այն ոտնձգություններին, որոնք առաջիկա ընտրություններում ակնկալվում են բոլոր ուղղություններով:

Իսկ այս դեպքում մի շատ տրամաբանական հարց է առաջանում, եթե Մարուքյանը, հրաշալիորեն տեղյակ լինելով իր ու իր կուսակցության սուղ հնարավորությունների սահմանագծին, գնում է կուսակցություն բացելու ճանապարհով, ապա հատկապես ի՞նչ ակնկալիքով է դա անում, մի՞թե, այնուամենայնիվ, մարդկանց էշի տեղ դնելու. մեզանում, բարեբախտաբար, հիմարներ չկան ու շատ լավ ենք հասկանում՝ ով ինչ նպատակներ է հետապնդում ու մեղքերով պղտորված այս ջրում ինչ չափի ձուկ է ցանկանում բռնել. պետք է ասել՝ Մարուքյանի հավակնություններն այս առումով մեծ չեն…

Ինչ խոսք՝ Մարուքյանը ամենևին էլ միակը չէ, ով դաշտում գործուղղվել է Բաղրամյան 26-ի հանձնարարականով. այդպիսիք գրեթե բոլորն են՝ մեծից փոքր, որոնց նպատակը մեկն է՝ ազնվորեն ու հավատարմությամբ ծառայել Սերժ Սարգսյանին՝ հավերժացնելով նրա իշխանությունը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս
Ամենադիտված