Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Երբ ճառասացները շատ են, զանգ կախողները՝ քիչ...

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ ներկայումս մեր երկրի քաղաքական-կուսակցական գունապնակն այնքան խայտաբղետ է, որ շատ հաճախ չես էլ կարողանում տարբերել կամ զանազանել, թե հասարակությանը հայտնի այս կամ այն դեմքը որ կուսակցության տիրակալ է իրեն հասցրել հռչակել. մի բուռ երկրում 70-ից ավել կուսակցություն ունենալու «խերն» էլ սա պետք է լիներ…

Երբ 2015-ի մայիսին Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես հայտարարեց «Ալյանս» կուսակցության ստեղծման մասին, շատերի մոտ տպավորությունն այնպիսին էր, որ Ուրիխանյանը, պայմանավորված ԲՀԿ-ից իր դուրս գալով, բացառապես անգործ չմնալու ու ժամանակ-առժամանակ իր մասին ժողովրդին հիշեցնելու համար ձեռնամուխ է եղել ցենտրիստական ուժի հիմնադրմանն ու փորձում է հերթական անգամ իր տեղը գտնել Հայաստանի քաղաքական արևի տակ:

Ու չնայած գրեթե իր հիմնադրման սկզբից կուսակցությունն այս ամեն կերպ փորձեր է անում՝ ինտերգրվելու քաղաքական հանրության շարքերում, բայց պետք է ասել, որ դա նրա մոտ դեռևս այնքան էլ լավ չի ստացվում. մարդիկ հոգնել են այլազան գաղափարախոսական թեզեր հնչեցնող քաղաքական դեմքերից ու այլևս ոչ մեկի հետ՝ առանձնակի հույսեր չեն կապում:

Իսկ հարցը, թե կուսակցությունը որքանով է եղանակ ստեղծում քաղաքական դաշտում կամ որքանով կարող է թեկուզ ապագայում հավակնել այդ դերին, այդպես էլ մնում է օդում կախված, քանի որ ենթադրել, թե գեղեցիկ խոսելով կամ գաղափարախոսական ճառեր արտասանելով հնարավոր կարող է լինել երկրում իրավիճակ փոխել, միամտություն կլիներ՝ մանավանդ, որ խորհրդարանական ուժ էլ չէ:

Իհարկե, պնդել, թե այս մեկ և կես տարվա ընթացքում Ուրիխանյանի կուսակցույունը հասցրել է մահացու մեղքերի մեջ ընկնել ու, ասենք, իր դավաճանական քայլերով հուսախաբ անել միլիոններին, ոչ մի կերպ չենք կարող, բայց և ասել, թե Ուլիխանյանի կուսակցության՝ քաղաքական դաշտ մուտքով մեր հասարակությունը կարող է լիահույս լինել, թե հանձին «Ալյանսի» ձեռք է բերել իշխանությունների դեմ անխոնջ մարտիկի («Ալյանսն» իրեն հռչակել է՝ ընդդիմադիր), ևս անհնար է. մարդիկ դեռևս կայացման լուրջ խնդիր ունեն:

Այսքանից հետո մի շատ բնական հարց է ծագում. ո՞րն է իմաստը՝ նոր քաղաքական ուժ հիմնադրելու: Այս հարցի պատասխանը, պետք է ասել, երկու կողմ ունի: Նախ, եթե երևույթն այս դիտարկենք կարճաժամկետ հեռանկարում՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ներկայումս իշխող դարձած ներքաղաքական բարքերի ու վայ ավանդույթների ֆոնին ինչ-որ ցենտրիստական կուսակցություն հիմնելը կա՛մ սեփական անձը գերագնահատելու արդյունք կարող է դիտարկվել, կա՛մ ժամանակից շուտ թոշակի չանցնելուն ուղղված անհույս քայլ:

Մյուս կողմից, երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից՝ Ուրիխանյանի քայլը կարող է անգամ ստրատեգիական որակվել. Ուրիխանյանն, ամենայն հավանականությամբ, փորձում է պատրաստվել քաղաքական սերնդափոխության, որ երբ պահը գա, ու հները գնան, ինքը տեղում լինի՝ փոխարինելու նրանց, որոնց քննադատաությամբ հաճախ է հանդես գալիս: Այսինքն՝ մարդը լուծում է սեփական կարիերային վերաբերող պարզագույն հարցեր՝ չվարանելով, սակայն, ձեռքի հետ էլ մարդկանց հույս տալ՝ իրենք են իրական այլընտրանքը երկրում տիրող արատավոր համակարգից ծնունդ առած կուսակցությունների, որոնց մեծամասնությունից ժողովուրդը, պարզապես, զզվում է:

Թե որքանով կհաջողվի Ուրիխանյանին իրապես կայացնել սեփական կուսակցությունն ու խուսափել ժողովրդի կողմից պառակտիչ որակվելու անփառունակ հեռանկարից՝ կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց այն, որ Հայաստանում ցանկացած բան կայացնելը գերմարդկային ջանքեր է պահանջում, անվիճելի է. մեր երկիրը վաղուց քաղաքական անապատի է վերածվել, ուր միայն փուշ ու տատասկ է բուսնում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված