Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կադրային քաղաքականության առեղծվածը. Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որևէ մեկին իշխանություն հանձնել

Վերլուծական

Կադրային փոփոխությունները Հայաստանում միշտ էլ ավելի են հետաքրքրել հասարակությանը, քան խորքային գործընթացները: Մեր երկիրը  դարձել է յուրօրինակ նաև այն առումով, որ գործընթացներն, իրադարձություններն հաճախ տեղի են ունենում քաղաքական տրամաբանությունից, օրինաչափությունից դուրս: Օրինակ՝ Հայաստանի կառավարության պաշտոնանկությունը տրամաբանական կլիներ ապրիլյան պատերազմից կամ հուլիսյան իրադարձություններից անմիջպես հետո: Սակայն Սերժ Սարգսյանը չգնաց նման քայլի:

Կարող էր գործել մեկ այլ քաղաքական տրամաբանություն. Սերժ Սարգսյանը գուցե սպասեր սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին և դրանց արդյունքների տրամաբանությամբ, իրականացներ կադրային փոփոխություն: Սակայն Հայաստանում գործում է ոչ թե քաղաքական տրամաբանությունը, այլ համակարգի կայունության, ամրապնդման անհրաժեշտությունը:

Հենց դա էլ թելադրեց, որ ժամանակային առումով Ս. Սարգսյանը կառավարությունը փոխի չկանխատեսվող մի միջակայքում, գործընթացը հարմարեցնելով իշխանությունը վերարտադրելու իր տեսլականին: Երեկ Կարեն Կարապետյանը պաշտոնապես ստանձնեց վարչապետի պաշտոնը: Հիմա նախարարների վերանշանակումների և փոփոխությունների հերթն է:

Եթե այնուամենայնիվ հետևենք քաղաքական տրամաբանությանն, ապա քառօրյա պատերազմը պետք է բերի ՊՆ և ԱԳ նախարարների փոփոխությանը: Սեյրան Օհանյանի հեռանալու մասին լուրերը կարծես թե հաստատվում են: Ակտիվ քննարկում է նրան փոխարինողի հարցը: Դա կարող են լինել Վիտալի Բալասանյանը կամ Վլադիմիր Գասպարյանը, եթե իշխանություններն առաջնահերթությունը տան համակարգի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելուն: Մյուս կողմից բանակային ռեֆորմների նախաձեռնող Դավիթ Տոնոյանը կարող է ապահովել դրանց շարունակությունը, արդեն ոչ թե փոխնախարարի, այլ նախարարի պաշտոնում:

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կարող էր պաշտոնանկ արվել նշանակման առաջին իսկ օրվանից, որովհետև նրա պաշտոնավարման տարիներին մեր արտաքին քաղաքականությունը կորցրել է դեմքն ու ձեռագիրը:

Մամուլը գրում է, որ նա հեռանալու է, տեղը զիջելով նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ով անշուշտ ավելի դրական իմիջ ունի Ռուսաստանում և Արևմուտքում:

Սակայն հազիվ թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն արմատական վերանայումների ենթարկվի քանի դեռ եվրասիական գործընթացներում Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը: Մնացած կադրային հնարավոր փոփոխություններին հատուկ չեմ անդրադառնում, դրանք անկանխատեսելի են, որովհետև, ինչպես ասացի, ենթարկվում են ոչ թե քաղաքական տրամաբանությանը, այլ՝ համակարգի շահերին: 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ում անընդհատ շեշտադրվում է, թե Կարապետյանին տրված է լայն ազատություն կադրերի և ծրագրերի հարցում, այդքան էլ ադպես չէ: Նախ նոր կառավարությունը ձևավորվում է առայժմ հին սահմանադրության համաձայն և դրանում առկա է նախագահի ծանրակշիռ ներկայությունը: Երկրորդ. պահպանվում է ՀՀԿ-ՀՅԴ արհեստական կոալիցիան և դաշնակցական նախարարները անձեռնմխելի են: Եվ վերջապես այս կառավարության կազմը չի կարող զերծ լինել ներհամակարգային կոմպրոմիսների կնիքից:

Հետևաբար հիմնազուրկ են այն պնդումները, թե Կ. Կարապետյանին կհաջողվի գոնե այս պահին ձևավորել միասնական թիմ: Դա գուցե հնարավոր կլինի խորհրդարանական ընտրություններից հետո:

Ավելորդ չեմ համարում անդրադարձը ևս մեկ թեմայի: Կ. Կարապեյանի նշանակումը վարչապետի, Արմեն Գևորգյանի հնարավոր նշանակումը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում, Ալիկ Հարությունյանի վերադարձը նախագահի աշխատակազմ առիթ է տվել որոշ ենթադրությունների, թե իբր Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին: 

Քաղաքական զարգացումներին ոչ համարժեք տրամաբանություն է: Նույն Կ. Կարապետյանին դժվար է համարել երկրորդ նախագահի կադր: Ավելին՝ նրա պետական «բենեֆիսը» տեղի է ունեցել հենց Ս. Սարգսյանի պաշտոնավարման օրոք, երբ Կարապետյանը դարձավ Երևանի քաղաքապետ: Ա. Գևորգյանն ու Ա. Հարությունյանը իսկապես եղել են Քոչարյանի մերձավոր շրջապատում, սակայն նրա հեռանալուց հետո հաջողությամբ ինտեգրվել են Սարգսյանի համակարգին՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Եթե Գևորգյանն ու Հարությունյանն այսօր բարձր պաշտոնների են նշանակվում, հակառակը՝ դա խոսում է այն մասին, որ Քոչարյանն ազատություն է տալիս իր կադրերին՝ սեփական քաղաքական հավակնությունների ռեալիզիացիան առնվազն նրանց հետ չկապելով: Ս. Սարգսյանը 2015-ի Սահմանադրական փոփոխություններով փակել է իշխանություն վերադառնալու առաջին և երկրորդ նախագահների ճանապարհները: Համենայն դեպս, նոր «խաղի կանոնների» մասին ոչինչ հայտնի չէ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված