Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Արցախն իր անվտանգությունը կպաշտպանի, և Ուորլիքը չէ, որ պետք է ասի, թե մենք ինչ տարածքներ պետք է վերադարձնենք

Հարցազրույցներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է կարգավորվել Ղարաբաղի հետ կապված տարածքային վեճը, ասել է.

«Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են»:

Մեր պատմական հայրենիքի և ներկայիս ԼՂՀ-ի Սահմանադրությամբ նրա վարչական տարածքի մի մասը հանդիսացող, մեր զինվորների կյանքի և արյան գնով ազատագրված այդ տարածքների հանձնումը թշնամուն՝ կնշանակի Արցախին զրկել իր անվտանգության ու գոյության կարևորագույն և առարկայական այդ երաշխիքից՝ ապավինելով թշնամու և այլոց սին խոսքերին, խոստումներին և փաստաթղթերին, որոնց վրա Ադրբեջանը ցանկացած պահի կարող է թքել: Հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ուորլիքի վերոնշյալ պատկերացման կապակցությամբ է մեր հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:

- Արցախյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի՝ օրերս արած հայտարարությունը, որի էությունը հակիրճ հետևյալն է' տարածքներ' կարգավիճակի դիմաց, իհարկե, նորություն չէ, սակայն, ձեր կարծիքով, ինչո՞ւ նա այս պահին հանդես եկավ այդ հայտարարությամբ:

- Այդ գաղափարները միշտ էլ եղել են՝ սկսած 1994 թվականից, Ադրբեջանի խնդրանքով Խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու պատերազմի դադարեցումից: Կարծում եմ, Ուորլիքի հայտարարության առնչությամբ, որը ոչ միայն տարածքների հանձնման առումով է, այլև փախստականների վերադարձի, մենք բավական լուրջ ասելիք ունենք:

Ես մտածում եմ, որ Ուորլիքի ասածն ամենևին չի վերաբերում միայն ադրբեջանցի փախստականների վերադարձին: Եթե մենք թվաբանությունը չենք մոռացել, եթե մենք այս խնդրի ընդհանրապես առաջացման նախապատմությունը չենք մոռացել, և հիշենք, թե անցած դարի 20-ական թվականներից կամ, թեկուզ, 1988 թվականից հետո ինչ դեպքեր են տեղի ունեցել, ապա պետք է ասենք, որ Հայաստանից և Արցախից փախստականների թիվը եղել 250-300 հազար, մինչդեռ Ադրբեջանից Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Խորհրդային Միության տարբեր երկրներ, 1990-1991 թվականներից հետո նաև' արտերկիր փախստականների թիվն անցնում է 700 000-ը:

Այսինքն' երբ որ Ուորլիքն ասում է փախստականների վերադարձ, նկատի ունի այն մինչև 300 000 ադրբեջանցի՞ փախստականներին, թե 700 000 հայ փախստականներին, որոնց պետք է իրավունք տրվի վերադառնալ իրենց պատմական բնօրրան: Դե հիմա թող պատկերացնեն, որ 700 000 հայ փախստականներ կարող է որոշեն բնակություն հաստատել իրենց պատմական բնօրրանում… Իսկ դա ամբողջ դաշտային Արցախն է, ինչպես նաև ադրբեջանցիների անվանակոչած Կիրովաբադը, Լենինաբադը, Սումգայիթը և այլ բնակավայրեր: Նաև' Բաքուն, հիշենք, որ Բաքուն եղել է հայկական քաղաք:

- Բայց Ուորլիքը տարածքների վերադարձման մասին խոսելով, հստակ նկատի ունի թշնամուց մեր ազատագրած ու ԼՂՀ վարչատարածքային կազմում գտնվող, նրա մասը հանդիսացող տարածքների մի մասն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց Այս առումով նա պարզ է ասել և հստակեցման խնդիր չկա:

- Եթե Ուորլիքը տարածքների վերադարձի մասին խոսելով, չգիտի, որ կան դաշտային Արցախի տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, ապա հիշեցնեմ այդ մասին: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախացումն իրավական առումով, իրավական հիմքերով շատ ավելի հիմնավորված է, քան Ադրբեջանինը: Եթե խոսքը «Տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը կիրառելու մասին է, գուցե տարածքներ պետք է վերադարձնել Արցախ աշխարհի՞ն, որպեսզի ինքը ճանաչի Ադրբեջանի անկախությունը… ԼՂՀ-ն իր պետական ինստիտուտներով, իր ժողովրդավարությամբ, ինչպես նաև այլ առումներով հարյուրապատիկ առաջ է Ադրբեջանից: Այսինքն' ինչի՞ մասին ենք խոսում, Ուորլիքը թող լավ ուսումնասիրի պատմությունը կամ այն բոլոր պատճառները, որոնք ծնեցին այս խնդիրը:

Եթե Խորհրդային Միության փլուզման ժամանակ դրսի մի շարք պետություններ շատ բան հաշվի չառան, նրանց հետաքրքրում էր միայն Խորհրդային Միության փլուզումը, որևէ իրավական ակտ, մարդու իրավունքներ իրենց համար հետաքրքիր չէր, կործանվում էր աշխարհի գերհզոր տերություններից մեկը, արագ-արագ ճանաչում էին անկախացած հանրապետությունները, բա հետո ինչպե՞ս հասկանալ Կոսովոյի իրավիճակը, ինչպե՞ս հասկանալ այլ տարածքների իրավիճակը: Այդ ինչպե՞ս եղավ, Հարավսլավիան տրոհեցին, ճանաչեցին տրոհված մնացած բոլոր մասերը… Այսինքն' աշխարհը տվյալ պահին առաջնորդվում է իր շահերով, բայց մենք ունենք մեր շահերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր շահերը, դրա համար Ուորլիքը թող ճշտի' փախստականներ ասելով ո՞ւմ նկատի ունի: Եթե 700 000 հայ փախստականները գան' այնտեղ բնակություն հաստատելու, ի՞նչ է ասելու պարոն Ուորլիքը, այդ հարցի պատասխանն ինքն ունի՞… Այդ առումով Դավիթ Բաբայանը շատ հստակ պատասխան տվեց, որ իրենք որևէ տարածք որևէ մեկին զիջելու պատճառ չունեն և ոչ էլ' հիմք:

- Ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը:

Ուորլիքը Միացյալ Նահանգների շահերից ելնելով կամ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան- Ֆրանսիա իրենց հակասությունները հաշվի առնելով, ինչ-որ հայտարարություն է արել, մենք էլ սկսել ենք այդ հայտարարությունները վերլուծել, քննարկել, թե ով ինչ է ուզում: Կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք մեր պատմական հայրենիքը, իսկ մեր պատմական հայրենիքը ոչ միայն Արցախ աշխարհն է, ոչ միայն այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ միայն Նախիջևանն է, այլ նաև Արևմտյան Հայաստանն է: Արցախն իր անվտանգությունը կպաշտպանի, և Ուորլիքը չէ, որ պետք է ասի, թե մենք ինչ տարածքներ պետք է վերադարձնենք կամ ում վերադարձնենք: Ինքը թող Ադրբեջանին հորդորի ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Կուզենայի, որ անկախ նրանից, թե որ պետության ղեկավարը կամ ներկայացուցիչն ինչ կասեն, մենք դրանց վերաբերվենք որպես մարտավարական խնդիրների: Ռազմավարական առումով, վստահ եմ, ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կհանգեցնի տարածաշրջանում մեծ պատերազմի, և լավագույն տարբերակն այն է, որ ստատուս քվոն պահպանվի, իսկ եթե ուզում են, որ խնդիրը հիմնական լուծում ստանա, ապա աշխարհն ուղղակի պետք է ճանաչի դե ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հարցազրույցը Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված