Ինչո՞ւ Արգամիչը հրապարակեց Մեդվեդևի նամակը
Վերլուծական
Եզակի երևույթ չէ, երբ որևէ երկրի հեռացող պաշտոնյան շնորհակալական նամակ է ստանում դաշնակից երկրի իր գործընկերոջից: Հենց այս նկատառումով էլ օրերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակով դրվատել էր իր նախկին գործընկեր Հովիկ Աբրահամյանին՝ հուզախառն, էմոցիոնալ շեշտադրումներով: Նամակն ավելի շատ անձնական բնույթի է, և, վստահ եմ, Մեդվեդևը թերևս չի էլ պատկերացրել, որ այն կարող է հրապարակայանացվել, Հայաստանում դառնալ քաղաքական քննարկման թեմա:
Նամակը հանրության սեփականությունը դարձավ Հ. Աբրահամյանի ջանքերով: Նախկին վարչապետը ցանկանում է ցույց տալ իր կարևորությունն, իսկ հայաստանյան այսօրվա գավառամիտ էլիտայի չափանիշներով՝ այդ կարևորությունը արտահայտվում է Մոսկվայի «քաղցր» խոսքով կամ «դաբռոյով»: Արգամիչին հաստատ չի բավարարում գործազուրկի կամ թոշակառուի այսօրվա կարգավիճակը, և նա փորձում է ռուսական գործոնը խաղարկել՝ Սերժ Սարգսյանից «յուղոտ» պաշտոնի գոնե խոստում կորզելու նպատակով:
Գուցե տարօրինակ հնչի, սակայն Մեդվեդևի նամակի հրապարակայնացումը ձեռնտու է նաև Ս. Սարգսյանին:
Նա կարող է մատնանշել այս նամակը՝ պետական համակարգին ցույց տալու համար, որ Հայաստանում որոշողը ոչ թե Մոսկվան է, այլ ինքը:
Ասել է թե Կարեն Կարապետյանին Երևան բերողը նույնպես Ս. Սարգսյանն է, ով համարձակվել է պաշտոնանկ անել անգամ Մեդվեդևի «սիրելի» Աբրահամյանին: Նույն այս արգումենտները Սարգսյանը կօգտագործի նաև արևմուտքում, մանավանդ հոկտեմբերին՝ Հայաստանի հարցով Նյու Յորքում սպասվում է ներդրումային համաժողով: Դրա հաջող ընթացքն առաջնահերթություն է իշխանությունների համար:
Ընտրություններից առաջ հնարավոր չէ ժողովրդին «կերակրել» դատարկ խոստումներով: Անհրաժեշտ են վստահություն ներշնչող ինչ-որ գործողություններ:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)