Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կարեն և Սամվել Կարապետյանների խոստումը. 5 մլրդ դոլարի ներդրում՝ առաջիկայում...

Վերլուծական

Հայաստանում սկիզբ առած պրոցեսները հետզհետե թևակոխում են առավել վճռորոշ փուլ, ու կարծես հեռու չեն այն ժամանակները, երբ հայաստանյան հանրությունը կարող է ականատես դառնալ մի շարք անակնկալների, որոնցից շատերը գուցե և սպասված լինեն:

Այս ամենն, իհարկե, պայմանավորված է Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու փաստի հետ, որ խոստանում է լրջագույն փոփոխություններ բերել իր հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հայաստանի տնտեսությունում առաջիկայում լրջագույն տեղաշարժեր են սպասվում. Կարեն Կարապետյանը, որն, ինչպես հայնի է, սերտագույն կապերի մեջ է գտնվում «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, խոստացել է տեսանելի ապագայում 5 մլրդ դոլարի հասնող ներդրումներ ապահովել վերջինիս օժանդակությամբ՝ այդպիսով երկրորդ շնչառություն հաղորդել կիսամեռ վիճակում գտնվող մեր տնտեսությանը:

Անշո՛ւշտ, կարծել, թե այս ամենը կարող է արդյունք լինել բացառապես Կարապետյանների կողմից ցուցաբերվող բարի կամքի, անթույլատրելի միամտություն կլիներ, քանի որ անգամ պարզամիտներն են տեղյակ՝ առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների արտահոսքը՝ մի երկրից մյուսը, ոչ մի կերպ չի կարելի նույնականացնել ասենք արտաքին աշխարհից եկող տրանսվերտների հետ. այստեղ խառն է մեծ քաղաքականության մատը:

Այն, որ Կարեն Կարապետյանը մեկն է, ում Մոսկվան վստահում է, հայտնի իրողություն է. Կարեն ու Սամվել Կարապետյանները հրաշալի հարաբերությունների մեջ են ռուսական քաղաքական վերնախավի ամենավառ անհատնեի հետ, հանգամանք, որ, խոշոր հաշվով, ընկած է լինելու այն հսկայական ներդրումների հիմքում, որ սպասվում է առաջակիայում: Իսկ հարցը, թե եթե Մոսկվան այդքան բարի է, ապա ինչու թույլ չէր տալիս, որ Ռուսաստանից խոշորածավալ կապիտալաներդրումներ արվեին Հայաստանում նախորդ տարիներին (նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող օգնությունների փոքրածավալ լինելն է փաստում այս հարցում ՌԴ ժլատությունը), արդեն իսկ կարելի է փակված համարել, քանի որ ակնհայտ է՝ ռուսները չէին վստահում Աբրահամյանի կառավարությանն ու նրան հայ-ռուսական բարեկամության վստահելի երաշխավոր չէին համարում, ինչի պատճառը,  ինչ խոսք, Աբրահամյանի՝ սեփական աշխատանքի հանդեպ ունեցած մակերեսային վերաբերմունքն էր, անվստահելի գործընկեր լինելն ու մի շարք արտաքին հանգամանքներով պայմնավորված գործոնները, որոնք, դատելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից, հետզհետե հաղթահարվում են:

Հայտնի է, որ փողը կապիտալիստական աշխարհում, որում ապրում է մարդկության բացարձակ մեծամասնությունը, այն կարևորագույն գործիքներից է, որ հանդես են գալիս սեփական ազդեցությունն այլ երկրների վրա տարածելու ու այդպիսով դրանք կառավարելի ու կանխատեսելի դարձնելու դերում. փողը, եթե կուզեք, 21-րդ դարի ջրածնային ռումբն է, աշխարհում թափ ու կշիռ ունենալու անփոխարինելի միջոց: Իսկ որպեսզի կապիտալաներդրումը ծառայի իր բուն նպատակին, հարկավոր է, որպեսզի այն մարդը, ով անմիջական պատասխանատուն է տնտեսական քաղաքականության համար, վստահելի լինի, «քամուն չտա» ու չթալանի այն միջոցները, որ դիցուք՝ նույն Ռուսաստանը մտադրվել է ներդնել Հայաստանում:

Ուստի, այս ամենից պետք է եզրակացնել, որ երկար տարիներ հայաստանյան տնտեսության ծանրագույն վիճակում գտնվելու հանգամանքը պայմանավորված է եղել Աբրահամյանի՝ մեր երկրի արտաքին գլխավոր գործընկերոջ հետ լեզու չգտնելու ու վստահություն չվայելելու հանգամանքով՝ խնդիր, որն այլևս հաղթահարված պետք է համարել Կարապետյանի քաղաքական դաշտ մտնելով: Ուշագրավ է, որ ի տարբերություն նույն Արևմուտքի, ռուսները նախընտրում են ռեալ ներդրումների քաղաքականությունը, որը, պետք է ասել, մեզ համար շատ ավելի ձեռնտու տարբերակ է:

Անժխտելի է՝ մեր երկիրը թևակոխել է լրջագույն փոփոխությունների մի շրջան, երբ վերանայվելու են ոչ միայն ներքաղաքական կյանքի կանոններն, այլև՝ արտաքին, ինչն, անշուշտ, մեծապես պայմանավորված է գերտերությունների՝ աշխարոհւմ ու, մասնավորապես, մեր տարածաշրջանում ունեցած լրջագույն աշխարհաքաղաքական շահերի բախմամբ. խելացի լինենք ու հնարավորինս օգտվենք ստեղծված իրավիճակից…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված