Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Սարգսյանի իշխանության վերարտադրության լեգիտիմացումը Տեր-Պետրոսյանի միջոցով

Վերլուծական

Իշխանության վերարտադրության ծրագրերը Սերժ Սարգսյանի համար ակտուալ դարձան 2013-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ ակնհայտ էր, որ Սահամանադրությունը որոշակի արգելքներ է հարուցում դրա լեգալ իրականացման համար: Իշխանության վերարտադրության առանցքում գործող նախագահը հրաժարվեց դնել «ժառանգորդ» օպերացիան՝ թիմում ազդեցիկ և խարիզմատիկ գործչի կամ վստահելի մարդու բացակայության հետևանքով:

Ընտրվեց իշխանության վերարտադրության ավելի ասիական մոդել, որի հիմքում ոչ թե համակարգի, այլ սեփական անձի իշխանության պահպանումն էր: Ժամանակագրորեն Ս. Սարգսյանի մտադրությունների գործնական իրականացումը համընկավ Հայաստանի եվրասիական շրջադարձի հետ: Սա նույնպես ունի իր օբյեկտիվ բացատրությունը, քանի որ ԵՏՄ-ն շատ ավելի բարենպաստ միջավայր է, անձնակենտրոն քաղաքական պռոեկտների իրականացման համար, քան աչալուրջ և պահանջկոտ Եվրոպան: 

2013-ից առ այսօր Ս. Սարգսյանի ներքաղաքական հիմնական քայլերը միտված են սեփական իշխանության անցնցում վերարտադրությանը: Հիշենք շրջադարձային նշանակություն ունեցող մի քանի իրադարձություն՝ Հայաստանում այլընտրանքային միակ կենտրոնը հանդիսացող եռյակի չեզոքացումը 2015-ի հունվարին, նույն տարվա վերջին սահմանադրական փոփոխությունները, Հովիկ Աբրահամյանի կառավորության՝ օրերս տեղի ունեցած պաշտոնանկությունը և քաղաքական տրանսֆորմացիաների մեկնարկը համակարգում:

Թվում էր՝ գործող նախագահը վերացրել է համակարգային և արտահամակարգային բոլոր խոչընդոտները և 2017-ի ապրիլին ընդամենը սպասելու է խորհրդարանական ընտրությունների ավարտին, որպեսզի որպես կայացած փաստ նշանավորի իշխանության վերարտադրության սեփական պլանի հաղթանակը: Սակայն 2016-ի երկու իրադարձություն՝ քառօրյա պատերազմը և հուլիսին ՊՊԾ գնդի գրավումն, էապես փոխեցին իրավիճակը: Համենայնդեպս, Ս. Սարգսյանի պլանների խաղաղ և անցնցում իրականացման տեսանկյունից:

ԼՂՀ խնդրում ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կարող է Հայաստանում հանգեցնել համակարգային անկայունության և քաոսի: Քառօրյա պատերազմը բացահայտեց մեր զինվորների հերոսությունը, մյուս կողմից համակարգի իմունային և ֆունկցիոնալ անկարողությունը, կոռումպացվածությունն ու անպետքությունը:

Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ համակարգն այլևս չի վերահսկում Հայաստանը և արտահամակարգային «9-րդ ալիքը» կարող է սրբել ոչ միայն իշխանությունն, այլ նաև նրա վերարտադրության «վարդագույն» երազանքը:

Եթե սրան գումարենք հասարակության համատարած աղքատությունը, վտանգավոր սահմանագծի վրա գտնվող սոցիալական բևեռացումը և իշխանության նկատմամբ հասարակական տոտալ անվստահությունն, իրավիճակի պատկերն ավելի ամբողջական և բամզաշերտ կդառնա: Այս համատեքստում Ս. Սարգսյանի համար կենսական դարձավ նոր համակարգի ստեղծումը և իշխանության վերարտադրության քաղաքական լեգիտիմության ապահովումը: Առաջին խնդրին էր ուղղված կառավարության փոփոխությունը և համակարգի հետ չասոցացվող Կարեն Կարապետյանի նշանակումը՝ վարչապետի պաշտոնում:

Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյան-Կարապետյան զույգն առայժմ չի պատկերացնում, թե ինչպիսի նոր համակարգ, ինչպիսի կադրային և արժեքային կողմնորոշումներ պետք է գտնեն, որ մի կողմից հասարակական տոտալ դժգոհությունը տրանսֆորմացվի հանրային սպասումների, մյուս կողմից չվտանգվեն իշխանության կայունությունն ու վերարտադրվելու պոտենցիալը: Սակայն միայն ներիշխանական կոնֆիգուրացիայի փոփոխությունը բավարար չէ:

Ս. Սարգսյանին անհրաժեշտ էր քայլ կամ դրա իմիտացիա, որը կապահովեր սեփական իշխանության երկարաձգման քաղաքական լեգիտիմությունը: Այս հարցում նրան անգնահատելի ծառայություն մատուցեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանը, որովհետև հուլիսյան իրադարձությունները մարտահրավեր էին ոչ միայն իշխանությանն, այլ նաև համակարգի մաս կազմող տիտղոսային ընդդիմությանը, որում չափազանց մեծ է առաջին նախագահի թիմի գործոնը:

Հենց Տեր-Պետրոյսանն ապահովվեց Սարգսյանի իշխանության վերարտադրության արտաքին լեգիտիմությունը՝ ՀԱԿ-ի ակտիվ մասնակցությամբ ապահովելով Եվրոմիության անվերապահ աջակցությունը համաձայնեցված ԸՕ-ին: Երբ Դավիթ Հարությունյանն ու Լևոն Զուրաբյանը պատմական են որակում ԸՕ-ի շուրջ համաձայնությունները, նրանք հրաշալի հասկանում են իրենց արտաբերածի ցինիզմն ու ենթատեքստը: Իսկապես պատմական կլինի, եթե Ս. Սարգսյանին հաջողվի վերարտադրել իր իշխանությունը՝ հասարակության աղքատության և թշվառության ֆոնին:

Իսկապես պատմական կլինի, եթե ՀԱԿ-ը, տիտղոսային ըննդիմության մյուս սեգմենտները հաջողությամբ ինտեգրվեն Ս. Սարգսյանի ստեղծած նոր համակարգին՝ ունենալով հանրային աջակցության զրոյական գործակից:

Իսկապես պատմական կլինի, որ ԵՄ-ն քաղաքական առևտուր հիշեցնող այս ամենը համարի ընտրական լեգիտիմ գործընթաց:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված