Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Բա թելուրն ի՞նչ եղավ, թելուրը…

Վերլուծական

Եթե ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես որոնում են կոռուպցիոն երևույթներ, կոռուպցիայի դրսևորումներ, ոտնահարված պետական շահեր, տարբեր չարաշահումներ ու խախտումներ, ապա թող իրենց հայացքն ուղդեն հատկապես հանքարդյունաբերության ոլորտ: Այս ոլորտն ինքը մի յուրօրինակ հանք է այդպիսի դրսևորումների:
Տեղեկանք ՀՀ Վերահսկիչ պալատի ոչ վաղ անցյալի բացահայտումներից. Մեղրաձորի հանքավայրի օգտակար հանածոների' ոսկու, արծաթի, թելուրի պաշարները 27.03.2002թ. թիվ 123 արձանագրությամբ վերահաստատվել են ՀՀ պետական պաշարների հանձնաժողովի կողմից: Պայմանագրում նույնպես, որպես հիմնական և ուղեկից օգտակար հանածոներ, նշվել են ոսկի, արծաթ, թելուր: Ընկերության կողմից 2012 թվականից մինչև 2014թ. հունիսի 1-ը ժամանակահատվածում արդյունահանված և իրացված հանքաքարում որոշվել են միայն ոսկու և արծաթի քանակները:
Իրացված հանքաքարի դիմաց ընկերությանը վճարել են միայն ոսկու և արծաթի դիմաց, իսկ թելուրի քանակը ընկերության կողմից չի որոշվել, դրա դիմաց չի վճարվել:

Բնականաբար, հարց է առաջանում' շուրջ երկուսուկես տարի արդյունահանված հանքաքարում եղած թելուրն ի՞նչ է եղել… Մեղրաձորի հանքավայրը շահագործող ընկերությունն այն նվիրե՞լ է օտարերկրյա գնորդին կամ գնորդներին, թե դա միայն արտաքուստ է նվերի տպավորություն թողնում, իսկ իրականում եղել է ստվերային գործարք: Պետական ո՞ր մարմինը պետք է պարզի կամ պետք է արդեն պարզած լիներ այս հարցը, եթե ոչ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը:

Ավելորդ չեմ համարում նշել, որ թելուրը հազվագյուտ տարր է, ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն' սև, ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայում թելուրի 1 տոննայի գինը 2013թ. սեպտեմբերի դրությամբ 115 000 ԱՄՆ դոլար է եղել: Իսկ շուրջ երկու-երկուսուկես տարի արդյունահանված և իրացված հանքաքարում թելուրի զանգվածը, կարծում ենք, 1 տոննայից շատ ավելին է եղել, թեև եթե նույնիսկ 100 կիլոգրամ էլ լիներ, ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ վարչությունը պարտավոր էր ու պարտավոր է տեր կանգնել պետական շահերին, իր առաքելության համաձայն, պաշտպանել դրանք:
ՎՊ-ն ստուգում է իրականացրել նաև «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին ընդերքի տրամադրման (Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայր) օրինականության նկատմամբ: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին 07.06.2004թ. Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում արդյունահանում իրականացնելու նպատակով տրվել է թիվ ՀԱ-Լ-14/167 հատուկ լիցենզիան' մինչև 10.09.2023թ. գործողության ժամկետով, այնուհետև 29.02.2008թ. կնքվել է հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ 369 լիցենզային պայմանագիրը:

Հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը' վերոնշյալ հանքային իրավունքը «Մեղրաձոր Գոլդ» ընկերությանը փոխանցելու մասին, հաշվի առնելով ընդերքի օգտակար հանածոների մնացորդային պաշարների վերաբերյալ տեղեկանքը, 08.11.2010թ. կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել լիցենզիայով և լիցենզային պայմանագրով իրեն անցնող իրավունքներն ու պարտականությունները: Այս պարտավորության ստանձնումը պետք է եղել հիշյալ համաձայնագրի կնքումը հաջողացնելու համար, իսկ դրանից հետո արդեն, ինչպես ասում են, մնաս բարով… Պարզվել է, որ հիմք ընդունելով ընդամենը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրենի 12.05.2011թ. թիվ ՄԳ06Մ գրությունը, հանքային իրավունքի փոխանցման ժամանակ ուժը կորցված են համարվել պայմանագրի մի շարք դրույթներ: Սա ընդամենը մեկն է հանքարդյունաբերության ոլորտում լիազոր մարմնի' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կամ նույն նախարարության աշխատակազմի «Ընդերքի տրամադրման գործակալության» «տրյուկներից»:

2010 թվականի սեպտեմբերի 2-ից ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ Արեգունու ոսկու, Կողասարի ոսկու, Մաքենիսի ոսկու, Վերին Շորժայի ոսկու տեղամասերը երկրաբանական համալիր աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել են «Արատտա Մայնինգ» ՍՊԸ-ին, սակայն, մինչև 2015թ. օգոստոսի 31-ն ավարտելու պայմանով: Իսկ արդյոք պահպանվե՞լ է կամ կարո՞ղ էր պահպանվել նշված պայմանը…

Ստուգում իրականացնելով ընդերքի տրամադրման օրինականության նկատմամբ, ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) պարզել էր, որ 15.04.2014թ. դրությամբ, այսինքն' մոտ 4 տարում, հիշյալ ընկերության կողմից ընդերքի նշված տեղամասերում չի իրականացվել որևէ աշխատանք' այն դեպքում, երբ ստանձնած աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 848,5 մլն դրամ: ՎՊ-ն իր հաշվետվությունում հարկ էր համարել նշել նաև, որ տրամադրված թույլտվությունների ավարտին մնացած ժամանակահատվածում չիրականացված աշխատանքների լիարժեք կատարումն ուղղակի իրատեսական չէ, քանի որ նախատեսված համալիր աշխատանքները կրում են փուլային հաջորդականության բնույթ և խիստ կախված են եղանակային պայմաններից:

ՎՊ-ի հավաստմամբ, «Արատտա Մայնինգ» ընկերության կողմից խախտվել են ընդերքօգտագործման պայմանագրի 4.4.1, 4.4.4, 4.4.7 կետերով նախատեսված պարտավորությունները, ինչի հետևանքով «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 30-րդ հոդվածով և ընդերքօգտագործման պայմանագրի 5-րդ կետով նախատեսված դրույթների համաձայն, լիազոր մարմինը կարող էր ընդերքօգտագործողին տալ զգուշացում, իսկ սահմանված ժամկետում (90 օր) զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում, օրենսգրքի նույն հոդվածի համաձայն, ընդերքօգտագործման իրավունքը դադարում է
Նկատեցի՞ք' «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը հենց կոռուպցիայի «մարմնի» վրա է չափուձև արված, կտրված ու կարված… Նկատի ունեմ այն, որ ընդերքօգտագործողին զգուշացում տալը հիշյալ լիազոր մարմնին օրենսգրքի ներկայացրած իմպերատիվ (անվերապահ կատարման ենթակա) պահանջը չէ, թողնված է նրա հայեցողությանը, այսինքն' կարող է այդ զգուշացումը տալ, կարող է և չտալ, ինչպես էլ լիազոր մարմինը վարվել է «Արատտա Մայնինգ» ընկերության նկատմամբ: Դե, հասկանալի է, եթե, օրինակ, ազդեցիկ ինչ-որ մեկը բարեխոսել, հովանավորել է, կամ եղել է կոռուպցիոն ավելի լուրջ շարժառիթ, լիազոր մարմինը կարող էր ու, քանի դեռ պահպանվում է 30-րդ հոդվածի' կոռուպցիոն ռիսկ պարունակող նշված ձևակերպումը, կարող է չզգուշացնել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված իր պարտավորությունները չկատարած ընկերություններին: Եվ հակառակը' եթե ցանկանում է այս կամ այն ընկերության, այսպես ասած, հարցերը լուծել, դա շատ հարմար առիթ է:

Տվյալ պարագայում լիազոր մարմինը «Արատտա Մայնինգ» ՍՊԸ-ին զգուշացում չի տվել' շատ լավ իմանալով, որ ընկերությունը սահմանված ժամկետում (90 օր) զգուշացման հիմքերը չի կարող վերացնել, իսկ այդ դեպքում արդեն, օրենսգրքի նույն հոդվածի համաձայն, հիշյալ ՍՊԸ-ին տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարելու էր: Այսպիսի դեպքերում սովորաբար ասում են' մեկնաբանություններն ավելորդ են:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված