Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Իսկանդեր Մ»-ով քիմիական և ռադիացիոն մարտագլխիկներն էլ անվրեպ և երաշխավորված կերպով կարող են հասնել Բաքու (տեսանյութ)

Վերլուծական

Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի «Իսկանդեր Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր կամ գուցե համալիրներ (յուրաքaնչյուր համալիր բաղկացած է 12 հատ ինքնագնաց արձակման կայանքից), այդ հարցում այլևս որևէ կասկած չկա: Մեկ համալիր է, թե մեկից ավելի՝ գաղտնիք է…

Սեպտեմբերի 16-ին այս ահեղ զենքը Անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձին ներկայացված սպառազինության շարքում է եղել, հիշյալ հրթիռային համալիրների շարասյունն անցել է Հանրապետության հրապարակով: Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտնել Հայաստանի զինված ուժերի կազմում «Իսկանդեր Մ»-ի գոյության մասին, սակայն ընդամենը 2 օրից` սեպտեմբերի 21-ին, Անկախության 25-ամյակի զորահանդեսին առաջին անգամ պաշտոնապես կհայտարարվի այդ մասին: Այս զենքի ցուցադրումն իսկ արդեն ունի մեծ նշանակություն:

Հայաստանը «Իսկանդեր Մ»-ը ստացել է դեռ ապրիլյան պատերազմից առաջ

Հավաստի աղբյուրներից Լուրեր.com-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը «Իսկանդեր Մ»-ը ստացել է դեռ ապրիլյան պատերազմից առաջ, բացի այդ, այն Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլարի վարկի շրջանակում չէ, որ ձեռք է բերվել:

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանն ավելի վաղ քանիցս հայտնել էր «Իսկանդեր» հրթիռային համալիրը որևէ այլ երկրի չվաճառելու մասին, «Իսկանդեր-Մ» համալիրը նախատեսված է միայն ՌԴ զինված ուժերի կարիքների համար և չի արտահանվում, այն գտնվում է այն զինատեսակների ցանկում, որոնց արտահանումն արգելված է: Այս առումով, Ռուսաստանը, որպես իր ամենամոտ դաշնակցի, միակ բացառությունն արել է Հայաստանի համար, նույնիսկ Բելառուսին «Իսկանդեր» չի վաճառել: Մեր պետությունն աշխարհում հանդիսացել է առաջինը, որը ստացել է այդ զենքը: Ռուսաստանի զինված ուժերը նախատեսել են մինչև 2018 թվականն իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Բյուջեում ֆինանսական միջոցների սղություն ու գումարի մեծ կարիք ունենալով հանդերձ, Ռուսաստանը մերժել էր իրեն «Իսկանդեր» վաճառելու նույնիսկ այնպիսի պետության խնդրանքը, ինչպիսին փողի քսակ Սաուդյան Արաբիան է: Սա արդեն շատ բան է նշանակում… Միաժամանակ միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը ևս, Սաուդյան Արաբիայի նման, Ռուսաստանից համառորեն չի փորձել «Իսկանդեր» ձեռք բերել, այդ խնդիրը չի քննարկել ՌԴ-ի հետ տարբեր բանակցությունների ընթացքում, հնարավոր ամեն մի առիթով, սակայն ապարդյուն… Հայաստանին «Իսկանդեր Մ»-ի վաճառքը դուրս է սոսկ մի պետության կողմից մեկ այլ պետության զենքի վաճառքի գործարքի շրջանակից և միանշանակ ունի քաղաքական ենթատեքստ կամ, ինչու ոչ, հենց բաց իմաստ:

Մեր երկրին «Իսկանդեր» տրամադրելու որոշումը Ռուսաստանը, կարծում եմ, նախ ընդունել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, քանի որ հատկապես Իսրայելի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքի և զինտեխնիկայի վաճառքի արդյունքում այդ հաշվեկշիռը որոշ չափով խախտված էր հօգուտ Ադրբեջանի: Բացի հաշվեկշռի վերականգնումից, Հայաստանի սպառազինության կազմում այդ զինատեսակի հայտնվելը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որն արդեն անձնապես չունի ֆիզիկական անվտանգության և անպատժելիության երաշխիք` մեծամասշտաբ պատերազմ սանձազերծելու պարագայում:

ՀՀ-ին «Իսկանդեր Մ»-ի վաճառքով Ռուսաստանը նաև ապացուցեց, որ ինքն իսկապես Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ոչ թե ռազմավարական գործընկեր, ինչպիսին Ադրբեջանի առնչությամբ է հայտարարել:

Միաժամանակ, Հայաստանին «Իսկանդեր Մ»-ի վաճառքի փաստից հետո, կարծում եմ, փակվելու է այն կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների և բոլոր նրանց բերանը, ովքեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի և զինտեխնիկայի վաճառքի փաստից ելնելով, իրենց մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում և այլ կերպ Ռուսաստանը ներկայացնում էին իբրև Հայաստանին թշնամի պետություն և նույնիսկ ռուսական բազան Հայաստանից հանելու խնդիրը բարձրացնում՝ «մոռանալով», որ դրանից հետո Թուրքիայի համար Հայաստանի վրայով անցնելն ընդամենը ժամերի խնդիր է: Որոշների բերանը փակելու առումով կարծում եմ, սակայն վստահ չեմ, քանի որ արդեն ծանոթ եմ տեսակետների, թե մի ուրախացեք, Ռուսաստանը շուտով «Իսկանդեր» կվաճառի նաև Ադրբեջանին: Անձամբ ես համոզված եմ, որ նման բան չի լինի, Ռուսաստանը Ադրբեջանին այդ զինատեսակը թերևս կարող է վաճառել միայն մեկ դեպքում' Հայաստանի կողմից իր հետ հարաբերությունների կտրուկ կամ ծայրահեղ վատացման ու ՀԱՊԿ-ի կազմից մեր պետության դուրս գալու դեպքում:

Քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր Մ»-ի վաճառքի փաստը, ասել է, որ այդ քայլի կողմնակի հետևանքները կարող են շատ հզոր լինել:

«Դա քաղաքական ուժեղ քայլ է,- ասել է Ալեքսանդր Խրամչիխինը:- Մինչ այժմ «Իսկանդերներ» չէին արտահանվել: Դա քաղաքական ցուցադրություն է»:

Ըստ քաղաքագետի բացատրության, վաճառքի փաստը քաղաքական ցուցադրություն է Ռուսաստանի, իսկ զորահանդեսին «Իսկանդերը» ներկայացնելը՝ Հայաստանի կողմից: Ըստ նրա, ՀՀ-ին «Իսկանդերի» վաճառքով «Ռուսաստանը Հայաստանին փոխհատուցել է Ադրբեջանին զենքի մատակարարումները»:

«Ազատության» հետ զրույցում փորձագետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ «Իսկանդերը» Հայաստանի նման երկրի համար ռազմավարական նշանակության զինատեսակ է, որը և՛ քաղաքական, այսպես կոչված, զսպման ռազմավարության իրականացման գործոն է, և՛ նաև ռազմական։

«Կարծում եմ, դա կարևոր գործոն է, որը կարող է զսպել Ադրբեջանին ռազմավարական մակարդակով ինչ-որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից»,- ասել է փորձագետը:

Ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդեր Մ»-ը

«Իսկանդեր-Մ»-ը նախագծումը կատարվել է 1990-ական թվականներին, ՌԴ սպառազինության կազմում ընդունվել է 2006թ.: «Իսկանդերը» (ԱՄՆ-ի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի դասակարգմամբ SS-26 Stone, անգլերեն' քար) ունի մի քանի տարբերակներ՝ «Իսկանդեր», «Իսկանդեր-Կ», «Իսկանդեր-է» և «Իսկանդեր-Մ»: Այն համարվում է աշխարհում ամենաավերիչ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը: Հրթիռներից յուրաքանչյուրի մեկնարկային զանգվածը 3800 կգ է, երկարությունը՝ 7,2 մետր, տրամագիծը՝ 92 սմ, մարտական մասի քաշը՝ 480 կգ, հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո՝ վայրկյանում 2100 մետր, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 50 կմ: Առաջին հրթիռի արձակման համար պահանջվում է 4-16 րոպե, ներառյալ հրթիռին առաջադրանքը տալու համար անհրաժեշտ 10 վայրկյանը, երկու հրթիռ ունեցող արձակման կայանքից առաջին հրթիռի արձակումից ընդամենը 1 րոպե հետո հնարավոր է 2-րդ հրթիռի արձակումը Համալիրը շրջապատի -50-ից մինչև + 50 ջերմաստիճանների պայմաններում, շահագործման ժամկետը 10 տարի է, ընդ որում, դրանից 3 տարի կարող է գտնվել ու շահագործվել դաշտային պայմաններում:

Այս զինատեսակի հրթիռները կարող են տեղափոխել տարբեր տեսակի մարտագլխիկներ՝ կասետային, բեկորային-ֆուգասային և այլն, այդ թվում նաև' միջուկային: Ավելի վաղ «Коммерсантъ-Власть»-ին տված հարցազրույցում «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովն ասել է, որ այն լրջագույն հարձակողական զենք է, որն ունակ է կրելու միջուկային մարտալիցք:

«Իսկանդեր-Մ»-ի նույնիսկ սովորական մարտագլխիկ ունեցող հրթիռներով մինչև 500 կմ հեռավորության վրա հնարավոր է խոցել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող թիրախներ, այդ թվում՝ հրամանատարական կետեր, էներգետիկ նշանակության օբյեկտներ, կարևորագույն ենթակառուցվածքներ, ինչպես նաև հակառակորդի համազարկային կրակի հրթիռային համակարգերը, հեռահար հրետանին, կապի հանգույցները, օդանավակայաններում գտնվող ինքնաթիռները և ուղղաթիռները, հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլ թիրախներ:

«Իսկանդեր-Մ»-ն իր դասում արտասահմանյան նմանակներից առանձնանում, դրանց գերազանցում է թիրախի խոցման ճշգրտությամբ, արդյունավետությամբ, հրթիռները մեկնարկի նախապատրաստելու արագությամբ և այլ բնութագրերով: Իսկանդեր-Մ»-ի աերոբալիստիկ հրթիռը թռիչքի ընթացքում կառավարվելու միջոցով թե՛ թռիչքի բարձրությամբ, թե՛ ուղղությամբ ինտենսիվորեն մանևրելու և հակառակորդի կողմից անկանխատեսելի հետագծով թռչելու շնորհիվ, դժվարացնում է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության կողմից իր կալանումը: Այն ունակ է մեծ հավանականությամբ հաղթահարելու աշխարհում ցանկացած պոնենցիալ հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը, այդ թվում նաև' ԱՄՆ-ի և Իսրայելի, այսինքն՝ նրանց հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից գործնականում գրեթե անխոցելի է: Հասկանալի է, որ հակահրթիռային պաշտպանության առումով Ադրբեջանի հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի համեմատ փոքր են: Այնուամենայնիվ, սա մի թեմա է, որն առանձին վերլուծության կարիք ունի՝ Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության իսրայելական և ռուսական միջոցների տեխնիկական բնութագրերը հաշվի առնելով:

Անդրադառնալով «Իսկանդերի» սովորական հրթիռի' թիրախի խոցման ճշտությանը, նշեմ, որ նույնիսկ 300 կմ հեռավորության վրա շրջանաձև հավանական շեղումը 10-30 մետր է, սակայն «Իսկանդեր-Մ»-ի հրթիռի, ընդ որում, ոչ թևավոր, այլ կորելացիոն ինքնանշանառվող մարտագլխիկով 9М723 բալիստիկ հրթիռի շեղումն ընդամենը 5-7 մետր է, այսինքն՝ ունի խոցման գերբարձր ճշտություն: Թե Հայաստանին ի՞նչ հրթիռներով է վաճառվել, գաղտնիք է:

Ինչ վերաբերում է Հայաստանին վաճառված «Իսկանդեր-Մ»-ի հրթիռների առավելագույն հեռահարությանը, ապա այն, դատելով «Իսկանդեր-Մ»-ի՝ արտահանման տարբերակի վերաբերյալ համացանցում հրապարակված տեղեկություններից, 280-300 կմ է: Ըստ որոշ տեղեկությունների, 300 կիլոմետրից ավելի թռչող հրթիռների արտահանումն արգելված է միջազգային պայմանագրով: Սակայն, այստեղ կա մի նրբություն. «Իսկանդեր-Մ»-ը, որի հրթիռների առավելագույն հեռահարությունը ավելի քան 300 կմ է, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 500 կմ, ընդհանրապես նախատեսված չէ արտահանման համար: Վերջին տարիներին նախատեսվել է Սիրիա արտահանել հատուկ արտահանման համար ստեղծված ու նվազեցված հնարավորություններ ունեցող «Իսկանդեր-է»-ն՝ հրթիռների առավելագույնը 280 կմ հեռահարությամբ, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է նշված զինատեսակը չվաճառել Սիրիային:

Գաղտնիք է՝ Հայաստանին վաճառված «Իսկանդեր-Մ»-ն իր՝ 9М723 հրթիռներո՞վ է, իր համար նախատեսված ա՞յլ հրթիռներով, թե «Իսկանդեր-է»-ի: Սակայն, եթե դրանց առավելագույն հեռահարությունը թեկուզ նույնիսկ 280 կմ լինի, այն լիովին բավարար է եթե նույնիսկ ոչ Հայաստանից, ապա Արցախից Բաքվի ցանկացած թիրախի, այդ թվում նաև նախագահական պալատին՝ Ալիևի ապարանքին հարվածելու, ինչպես նաև Ադրբեջանի նավթի ու գազի ենթակառուցվածքները ոչնչացնելու, Մինգեչաուրի ջրամբարի ամբարտակը ճեղքելու և այլ նպատակակետեր խոցելու համար:

Ճիշտ է, Հայաստանին չի վաճառվել «Իսկանդեր-Կ», որը թույլ է տալիս մինչև 500 կմ, իսկ ըստ որոշ աղբյուրների, մինչև 700 կմ հեռահարության և գերբարձր ճշտության «Р-500» թևավոր հրթիռներ արձակել, մեր ստացած հրթիռներն էլ միջուկային մարտագլխիկ չունեն, սակայն, կախված նրանից, թե Հայաստանը որ երկրի կողմից և ինչ մասշտաբի ագրեսիայի կամ դրա սպառնալիքի կենթարկվի, մեր ունեցած «Իսկանդեր-Մ»-ի մարտագլխիկները, անհրաժեշտության դեպքում, կարճ ժամանակում կարող են փոխարինվել միջուկայինով, եթե Ռուսաստանը որոշի տալ դրանք:

Ավելին. բացառված չէ, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ստեղծել քիմիական և ռադիացիոն մարտագլխիկներ, որոնց ստեղծումը, ի համեմատ միջուկայինի, բարդ չէ (Հայաստանում դրա համար և՛ անհրաժեշտ նյութերը կան, և՛ գիտելիքներն ու մասնագետները, և՛ արտադրական հնարավորությունները), և դրանք տեղադրելով «Իսկանդեր-Մ»-ի հրթիռների մարտագլխիկների փոխարեն, անվրեպ և երաշխավորված կերպով հասցնել Բաքու: Այս առումով «Իսկանդեր-Մ»-ն ունենալը Հայաստանին համար գուցե իրոք ունենա նաև խաղաղապահ գործառույթ, մեծապես նվազեցնի մեծամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը:

Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութը՝ ստորև.

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված