Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի 

Եթե Արամայիս Գրիգորյանը վերստին նշանակվի բնապահպանության նախարար՝ կհիասթափվեմ նաև նորանշանակ վարչապետից

Վերլուծական

Գրեթե համոզված եմ, որ ՀՀ կառավարության հրաժարականից հետո ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը նույնպես իր կարգավիճակում գտնվող այն նախկին նախարարներից է, որոնք այժմ ցանկանում, այն էլ ինչպե՜ս են ցանկանում վերանշանակվել իրենց նախկին պաշտոնին: Դե, իհարկե, առանց կառավարության կազմում Արամայիս Գրիգորյանի, էլ ի՞նչ կառավարություն, և ամենակարևորը' էլ ի՞նչ բնության պահպանություն: Իսկ եթե լուրջ, ապա…

Հանրությանը հայտնի փաստ է նաև այն, որ Սևանա լճի սիգը 90-ականների սկզբին, Արցախյան պատերազմի տարիներին, կարտոֆիլի հետ միասին փրկեց մեր երկրի բնակչությանը սովից, մարդիկ հիմնականում այս երկու սննդամթերքներով էին սնվում: Այդ առումով մենք պետք է բարձր գնահատեինք Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարների նշանակությունը, հնարավոր ամեն ինչ անեինք այն պահպանելու համար' հասկանալով նաև, որ պատերազմի վերսկսման պարագայում, ինչն ամենևին բացառված չէ, նշված պաշարները դարձյալ ռազմավարական նշանակություն են ստանալու:

Սակայն, ինչպես քանիցս գրվել է այս մասին, ՀՀ բնապահպանության նախկին նախարարներ Վարդան Այվազյանի և Արամ Հարությունյանի, լավագույն դեպքում, հանցավոր անգործության հետևանքով Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարներն արդեն քանի տարի է, վերացել են, գոյություն չունեն, և եթե լճից որսագողությունը շարունակվի, միգուցե կենսաբանական պաշարներն էլ վերանան: Նշանակվելով ՀՀ բնապահպանության նախարար, Արամայիս Գրիգորյանը նույնպես գրեթե անգործություն դրսևորեց' լճում սիգի պաշարների պահպանման, այսինքն' որսագողության դեմ պայքարելու, նշված ձկնատեսակի ապօրինի վաճառքի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և դրանով իսկ սիգի բավարար վերարտադրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումներով:

Սիգի որսագողությունն ու վաճառքը Երևանի որոշ, բայց հատկապես «ԳՈւՄ-ի շուկայի» («Հայկական շուկա») մոտ, տարբեր փողոցներում, չնայած բազմաթիվ հրապարակային ահազանգերին, քննադատական հրապարակումներին, մինչ այժմ շարունակվում է: Ասել թե նախարարությունը, նրա համապատասխան մարմինները' բնապահպանական պետական տեսչությունը և «Սևան» ազգային պարկը, սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ ընդհանրապես ոչինչ չեն արել և անում, սխալ կլինի, չի համապատասխանի իրականությանը: Սակայն այն ինչ արել և անում են նրանք, թողնում է ընդամենը պայքարի ուղղությամբ հերթապահ ցուցանիշներ ունենալու համար ձևական միջոցառումների տպավորություն: Իսկ իրական վիճակի' նախարարության և հիշյալ տեսչության գրեթե լիակատար անգործության արդյունքում Սևանա լճի անխնա թալանի մասին վկայում են լճում սիգի ձկնագողության համար գցված ցանցերը, այնտեղ կատարվող ձկնագողությունը և ապօրինի վաճառքը տեղում, ինչպես նաև Երևանի այն գրեթե բոլոր վարչական տարածքներում, որտեղ եղել եմ: Գողոնի իրական քանակի կամ զանգվածի մասին նույնիսկ մասնագետները պատկերացում չունեն, սակայն եթե ձկնագողությունը շարունակվի այնպես, ինչպես այս տարվա անցած ժամանակաընթացքում, ապա կարող է շատ կարճ ժամանակահատվածում նորից հանգեցնել ձկնապաշարի ծավալների կտրուկ նվազման:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված իր բացատրության մեջ պատճառաբանել է, թե վերջնականապես հնարավոր չէ կասեցնել ձկնագողությունը, քանի որ դրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրն է: Ըստ նրա, մարդիկ ճարահատյալ են որսագողությամբ զբաղվում, որ գոնե այդ կերպ կարողանան իրենց համար ապրուստի միջոց ապահովել, և պատրաստ են նույնիսկ ծայրահեղ քայլեր կատարել' վերահսկողություն իրականացնող տեսուչների վրա զենք բարձրացնելով:

Դե, եթե զենք ունեն ու կարող են այն բարձրացնել նույնիսկ զենք ունեցող (եթե հիմա չունեն, շատ ավելի վատ) տեսուչների վրա, և այս կրկնակի հանցագործության (ձկնագողություն, տեսուչներին զենքով սպառնալ) մասին հանգիստ ասել է տեսչության պետը, ապա էլ ի՞նչ պետություն… Նշանակում է' մենք իրավապահ համակարգ ու պետություն չունենք, ո՞ւր է նրանց միջամտությունը, չէ՞ որ պետական համապատասխան մարմիններն այդպիսի դեպքում պարտավոր էին միջամտել ու պատասխանատվության ենթարկել զենքով տեսուչներին սպառնացող որսագողերին: Սակայն, տեսչության պետը, «Սևան» ազգային պարկի ղեկավարը կամ Արամայիս Գրիգորյանը գոնե մեկ անգամ այս կապակցությամբ գրավոր դիմե՞լ են իրվապահ մարմիններին: Դե, իհարկե, չեն դիմել:

Ավելին. տեսչության պետի պատճառաբանությունը հիմնականում կեղծ է և ահա թե ինչո՞ւ… Սոցիալ տնտեսական ծանր պայմաններում են գտնվում նաև Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի բնակիչներ, որոնք Սևանա լիճ և այնտեղից սիգ գողանալու հնարավորություն չունեն, բա նրանք ինչպե՞ս են կարողանում գլուխները պահել, թե՞ նրանք էլ գան Սևանա լճից սիգ գողանալու…
Ավելին. իրականում Սևանա լճի սիգի որսագողությամբ ու վաճառքով ֆինանսական միջոցներ են ձեռք բերում ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաև նույնիսկ լճի ափամերձ բնակավայրերի բնակիչների սոսկ չնչին մասը, մինչդեռ մյուսների գերակշիռ մասը նույնպես սոցիալ-տնտեսական խնդիրներ, ապրուստի միջոցների կարիք ունեն: Բա նրանք ինչպե՞ս են ապրում… Կարո՞ղ է տեսչության պետը պատասխանել այս հարցերին:

Հայտնի է նաև, որ երբ լճում սիգի արդյունագործական պաշարներ կային, որսագողերի քանակն անհամեմատ շատ էր, քան հիմա, մնացածները հիմա ձկնագողությամբ չեն զբաղվում, բայց ապրում են: Եթե նույնիսկ համարենք, որ տեսչության պետն իրավացի է և միայն ճշմարտությունն է արտահայտել, ապա չէ՞ որ խնդրի մյուս կողմում էլ սիգի մնացած, խիստ սակավ պաշարների վերացման վտանգը ու դրա արդյունքում Սևանա լճին սպառնացող աղետն են: Իրավունք ունի՞ արդյոք բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել նա, ով այս ամենը չի գիտակցել, կամ գիտակցելով հանդերձ, չի ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար)
Ամենադիտված