Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Վախթանգ Հարությունյանը` նոր գրքի, երաժշտական ճաշակի, և մի քիչ էլ քաղաքականության մասին

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի զրուցակիցն է երգահան, բանաստեղծ, կիթառահար Վախթանգ Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում պատմել է իր նոր ծրագրերի մասին, խոսել է նաև երիտասարդության մեջ երաժշտական ճաշակի բարձրացման և մի քիչ էլ քաղաքականության մասին:

-Վախթանգ, գիտեմ, որ նոր գիրք եք նախատեսել լույս ընծայել` «Հեղինակային երգի հավաքածու 3», ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գիրքը.

-«Հեղինակային երգի հավաքածու 2»-րդը լույս է տեսել 2012 թվականին, արդեն երկար ժամանակ է անցել, եկել է նոր սերնդին, որոնց այս տարիների ընթացքում ձևավորել և ինտեգրել ենք մեր համայնք, գրքում ներկայացնելու` ժամանակը: «Հեղինակային երգի հավաքածու 3»-ը ոչ միայն ներառում է հայ հեղինակների երգերը, այլև դրանց ակորդներն ու խոսքերը։ Այս գրքի մեջ բավականին շատ բաներ ունեմ ավելացրած, բացի նրանից, որ նոր երգեր, նոր անուններ կլինեն, նաև կլինեն կիթառին վերաբերող գիտելիքներ, ակորդներ ու դրանց անվանումներն՝ առանձին էջերով, որոնցով հնարավորություն կտրվի նոտայաճանաչողությանը` հետաքրքրվող մարդը մի քիչ կհարստացնի գիտելիքները, կլինի սկավառակ, թե ինչպես են երգերը կատարում հեղինակները, կլինեն, իհարկե, ակորդներն` ամեն երգին կից, որ երիտասարդը յուրաքանչյուր էջ բացի ու կարողանա երգը նվագել: Այդ գիրքը, որում 40 հեղինակի շուրջ 150 երգ է ինտեգրված, տեղ կգտնի երաժշտական դպրոցների կիթառի դասարաններում: Կուզեմ նաև, որ հայտնվի այն բոլոր երիտասարդների ձեռքում, ովքեր նոր-նոր սկսում են սովորել կիթառային երգ, դա ոչ միայն երգ սովորել է, այլ նաև պոեզիային մեկ քայլ առաջ գալն է, որովհետև հեղինակային երգը` որպես կամուրջ, մարդուն մոտեցնում է պոեզիայի բուն ակունքներին:
Նշեմ, որ հին սերունդը ևս ներկայացվել է, բայց նոր ու չկրկնվող երգերով:

-Նկատելի ու գովելի է այն հանգամանքը, որ մեր երիտասարդները երաժշտական ճաշակի առումով բավականին առաջխաղացում են արձանագրել, ի՞նչ կասեք այս մասին.

-Երևի թե չբողոքեմ: Կարծում եմ` այս սերունդը նախորդներին ճաշակի ու ամբիցիաների առումով հաղթելու է, ինչը միայն ուրախանալի փաստ է: Կուզենամ՝ երիտասարդությունը իր ամբիցիաներով առաջնորդվի, նրանք որևէ բան հաշվի չառնեն և համառորեն գնան իրենց երազանքի հետևից: Միգուցե այն քայլերը, որ արել ենք ժամանակին, իրենց համար դառնա սովորական, չնչին բան և իրենք մեծ - մեծ քայլերով հասնեն այնտեղ, դեպի ուր՝ գնում են: Թող այս գիրքը ևս ուղենիշ համարվի:
Շատ ուրախ եմ, որ պոպուլյար երաժշտությունը նահանջներ ունի, առհասարակ այն երաժշտությունը, որն անբովանդակ է, քիչ է դուրս գալիս ռեստորաններից` իր տեղն այնտեղ է:

Մեր երկրում այդ երաժշտությամբ ճանաչում են ապրում, այնուհետև հետ է գնում` դեպի ռեստորան: Բովանդակություն չփոխանցել ու բարձրանալ բեմ, ասել՝ արվեստ է` չի կարելի, որովհետև արվեստն ունի իր պահանջները: Ի վերջո, մարդը պետք է իր քիմքը մաքրի աղտից և արվեստը օգնում է այդ հարցում: Երբ մարդը գնում է արվեստի հետ առնչվելու, հին մարդը գնում է նորի կառուցման, սեփական հոգեկերտվածքը նորացնելու և ավելի լավը դարձնելու:

-Վախթանգ, ստեղծագործ մարդիկ սովորաբար ավելի պահանջատեր են, զուրկ կոմպլեքսներից ու վախերից, սակայն մեր երկրում նկատելի է մի բան, քաղաքական անցուդարձից ձեռնպահ են մնում, իսկ ահա, բարդերի ակումբի անդամներին հաճախ կարող ենք հանդիպել, օրինակ, հանրահավաքներին, ինչպե՞ս սա կբացատրեք:

-Առհասարակ, եթե մի քիչ ընդհանրացնեմ, արվեստագետ բառը առաջին հերթին հասկանում եմ՝ քաղաքացի: Ես քաղաքականությանը անձամբ վերապահումով եմ մոտենում, ես այնտեղ եմ հայտնվում, որտեղ քաղաքացու դերն է կարևորված: Միշտ մտավախությամբ և զգուշությամբ եմ մոտենում, որ հանկարծ քաղաքական ինչ որ խաղի մեջ մաշվածքի չենթարկվեմ, որովհետև քաղաքականությունը ստահոդության և մանիպուլյատիվ տարբեր տեսակի տեխնոլոգիաների դաշտ է:

Արդյունքում, մենք տեսել ենք՝ ինչքան մարդիկ են տարիների ընթացքում խոսում ազնիվ-ազնիվ բաների մասին, բայց անում են ստոր և ապազգային քայլեր, այդ պատճառով քաղաքկանության հետ որևէ ձևով չեմ ուզում առնչվել, բայց քաղաքացիական դիրքորոշումը ներկայացնելը համարում եմ ոչ միայն իմ, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր խոսք ունեն ասելու բեմ կոչված տարածքից:
Համարում եմ նրանց պարտքը, ի վերջո նրանց համարում են հասարակության խիղճ, համարում եմ հասարակության համար կարևորված:

Մշակույթի տարածքում արարող մարդը չպետք է երկյուղ ունենա, որովհետև ազգի դիմագիծը այդ մշակույթի ազնիվ գործիչն է` ոչ թե վաճառված, գուցե և ժամանակին վաստակ ունեցած, բայց այժմ նոմեկլատուրային մշակութային գործիչը:

Գուցե հենց դա է պատճառը, որ ազատ բանաստեղծական խոսքը, որը ապրում է հեղինակային երգում ու դրա կրողի մեջ, դառնում է ազնիվ մարդկանց շրջանակում խորհրդանիշ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված