Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սերժ Սարգսյանն հավերժացնում է իր իշխանությունը…

Վերլուծական

Ներկայիս Հայաստանը գտնվում է մի շրջափուլում, երբ ավելի արդիական է հարցը, թե ինչ է լինելու հետո, քան՝ ինչ է կատարվում հիմա, քանի որ ակնհայտ է՝ ևս մի քանի ամիս, և մեր երկրի կյանքում տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք պատմական որակելը գոնե վերջին տասնամյակների կտրվածքով, չափազանցություն չես կարող համարել. 2017-ի խորհրդարանական ընտրություններն երկրում միանգամայն այլ իրականություն են ստեղծելու:

Լավ է դա, թե՝ վատ, իհարկե, միայն ժամանակը կարող է ցույց տալ, բայց որ կառավարման մի ձևից մյուսին անցնելը պարզ գործընթաց ոչ մի կերպ չի կարելի համարել, անկասկած է: Եվ ուրեմն՝ թիվ մեկ հարցը, որ ծառանալու է Հայաստանի առաջ, այն է, թե ում է ի վերջո վստահվելու ապագա վարչապետի, ով, ինչպես հայտնի է, երկրի դե ֆակտո ղեկավարն է լինելու, բարձր պաշտոնը:

Չնայած տարիներ առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2014-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ի լուր հանրության հայտարարել էր, թե չի լինելու վարչապետ, եթե անցնի կառավարման խորհրդարանական մոդելի սահմանադրական տարբերակը, բայց ինչպես պարզվում է Սարգսյանի՝ օրերս «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցից, այս թեման դեռևս փակված չի կարելի համարել. ամենայն հավանականությամբ՝ հենց Սերժ Սարգսյանն է դառնալու Հայաստանի հաջորդ վարչապետն՝ իր ձեռքերում կենտրոնացնելով ողջ վարչաքաղաքական իշխանությունը:

Իհարկե, համարել Սարգսյանի հարցազրույցում հնչած մտքերը՝ գերսենսացիոն, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ ի սկզբանե շատ խելք պետք չէր հասկանալու համար, որ իրականում Սարգսյանի՝ անցյալում արտաբերած խոսքերը՝ իր քաղաքական ապագայի վերաբերյալ, 100%-անոց ճշմարտություն ընկալելը կլիներ անթույլատրելի միամտություն. գոնե մեզանում վաղուց սովորական բան է դարձել պահի թելադրանքով շարժվելն ու քաղաքական անսկզբունքանությունը․ բաներ, որոնց տարրերն առկա են Սարգսյանի հնչեցրած խոսքում:

Ասել, թե մեր իրականության պայմաններում Սերժ Սարգսյանը միակն է, ով բավական խնամքով է վերաբերվում սեփական քաղաքական կարիերային, անուղղելի լավատեսություն կլիներ, քանի որ անսկզբունքայնությունն ու այսրոպեական շահերով առաջնորդվելու արատավոր պրակտիկան մշտապես ու անընդհատ բնորոշ է եղել հայաստանյան ներքաղաքական դաշտին առհասարակ. մեզանում գործնականում չես գտնի որևիցե քաղաքական ուժ, որը առնվազը մի քանի անգամ «կաշի փոխած» չլինի. սա աքսիոմ է: Ինչո՞ւ է այդպես: Մեր խորին համոզմամբ՝ մեզանում վերից վար, բացակայում է գլոբալ ստրատեգիական մտածելակերպն, իսկ շատ որոշումներն էլ ընդունվում են առավելապես պահի թելադրանքից ելնելով. այս պահին հարմար է, որ հավաստիացվի այս, ուրեմն՝ խնդիր չէ՝ կարվի, եթե այն, էլի խնդիր չէ՝ աճապարանքով կարվի:

Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, մեծ քաղաքականության մեջ ևս գործում է պարզ խորամանկության մեթոդը, երբ կամայականորեն դիրքորոշում փոխելը դիտարկվում է ոչ թե որպես դատապարտելի երևույթ, այլ՝ գովելի ճարպկություն, ինչը, անխոս, խոսում է նախևառաջ Հայաստանի քաղաքական համակարգի խակության մասին. դաշտը, ողջ պետական կառավարման համակարգը, ռեսուրսները փաստացի գտնվում են մեկ մարդու ձեռքին, ով ինչպես ցանկանում, այդպես էլ վարվում է դրանց հետ՝ չմտածելով ոչնչի մասին, բացի սեփական իշխանությունը դե ֆակտո հավերժացնելու. սա է իրականությունը:

Բայց այս ամենի արդյունքում՝ միակ տուժող կողմը, ցավալիորեն ժողովուրդն է դառնում, որն, ըստ էության, ոչ մի կերպ չի կարող կանխատեսել իր վաղվա օրն ու իր գլխի գալիքը: Անսկզբունքայնությունն ու կենցաղայն մակարդակի խորամանկությունն այն հատկանիշներն են, որոնցով առավելապես բնութագրվում է ներհայաստանյան քաղաքական դաշտը, ուր գլոբալ խնդիրներին իրավիճակային լուծումներ տալը վաղուց վերածվել է սովորական, բայց խիստ արատավոր պրակտիկայի:

Թե այսպես շարունակելով, հայրենի քաղաքական գործիչները մինչև ուր կարող են հասցնել Հայաստանը, դժվար է ասել, բայց որ այս ամենը լի է պետության ու հասարակության համար միանգամայն իրական վտանգներով, աներկբա է. պետությունը խոհանոցից պետք է տարբերել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված